Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այսօր այդ խոստումները ոչ ոք այլեւս չի հիշում. «Հրապարակ»

Նոյեմբեր 22,2024 10:32

Մենք ազգովի 2018-ին մի մեծ էքսպերիմենտ դրեցինք` մեր պետությունն ու նրա քաղաքացիներին որպես փորձաճագարներ դիտելով, որ մարդկությունը տեսնի, թե ինչ կարող է լինել որեւէ պետության հետ, եթե փողոցից, թերի կրթությամբ ու անփորձ մարդկանց բերեն իշխանության եւ երկրի գլխին կարգեն մի մարդու, որի կառավարչական, աշխարհայացքային, ինտելեկտուալ եւ գիտելիքային կարողություններին ծանոթ չեն: Քանի որ զզվել էինք նախկիններից, հոգնել անարդարություններից, կոռուպցիայից ու կեղծիքից, հասարակությունը որոշեց, որ ոչ թե ընտրական` աշխարհին հայտնի մեխանիզմներով է իր ուզած մարդուն բերելու իշխանության, այլ փողոց դուրս գալով: Եվ պարալիզացրինք երկիրը, շրջափակեցինք խորհրդարանը, տեռորի ենթարկեցինք պատգամավորներին, որ ընտրեն մեր Նիկոլին` անթրաշ, տանջված, Գյումրիից մինչ Երեւան քայլելուց հոգնած, ձեռքը վիրավոր պարզ ու հասարակ այդ տղային, որի մեջ ամեն մեկը տեսավ իրեն եւ իր անկատար երազների իրականանալու շանսը:

Ախր, շատ խոստումնալից էին նրա ելույթները` քաղաքացին այլեւս տուգանքի մատերիալ չէ, սաշիկներն ու լֆիկներն այլեւս չեն կեղեքելու ձեզ, թալանը հետ եմ բերելու, պետությունը զարգանալու է, Արցախի հարցը լուծելու եմ Արցախի ու Հայաստանի ժողովրդի սրտով, բոլոր որոշումները կայացնելու եմ ձեզ հետ միասին, անգամ կառավարական դաչաներում միասին ենք ապրելու` դուք սմարթֆոններով օնլայն հետեւելու եք, թե ինչ եմ անում: Այսօր այդ խոստումները ոչ ոք այլեւս չի հիշում:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930