Լրահոս
Օրվա լրահոսը

Մատդ որ պաշտոնյայի սանիկի վրա դնես, մեկը մեկից երիտասարդ ու բացառիկ փորձառու է: Տաղանդներ են. «ՉԻ»

Նոյեմբեր 22,2024 10:14

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏԿԵ նախարարությունում ներկայացրել է նորանշանակ նախարար, իր սանիկ Դավիթ Խուդաթյանին. «Արդեն անցել են այն ժամանակները, երբ մենք նման նշանակումների դեպքում ասում ենք երիտասարդ և անփորձ, սա այն դեպքն է, երբ կարող ենք ասել երիտասարդ և փորձառու»:

«ՉԻ». Հա, միանշանակ այդպես է: Անցել են այն ժամանակները, երբ պատահական մարդկանց պաշտոններ էին տալիս միայն նրա համար, որ ինչ-որ մեկի սանիկն էին: Քոչարյանական ժամանակաշրջանի սանիկները բանի պիտանի չէին:

Իսկ հիմա. մատդ որ պաշտոնյայի սանիկի վրա դնես, մեկը մեկից երիտասարդ ու բացառիկ փորձառու է: Տաղանդներ են: Թե չէ, ամոթ է, որ ասեն, թե նոր նախարարը նշանակվել է Փաշինյանի սանիկ լինելու պատճառով: Ստոր շահարկումներ են:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930