Միջոցառումն անցկացրել է Ֆրանսերենի հայ ուսուցիչների ասոցիացիան՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է ֆրանսերենի ուսուցիչներին մասնագիտական տոնի առիթով և շնորհակալություն հայտնել գործընկերներին միջոցառման կազմակերպման համար:
«Նոր չափորոշչի ներդրման շրջանակում շատ ենք կարևորում օտար լեզուների դասավանդման որակի փոփոխությունը: Այդ ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ ենք իրականացնում՝ դեսպանատների հետ համագործակցությամբ: Եվ այս տարի մեկնարկել է կարևոր մի ծրագիր, որն ուղղված է ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների կարողությունների զարգացմանը: Վստահ եմ՝ ծրագրի մասնակից ուսուցիչներն արդեն իսկ զգացել են դրա արդյունավետ ազդեցությունը դասավանդման գործընթացի վրա»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Ըստ Արաքսիա Սվաջյանի՝ օտար լեզվի դասերը նաև տվյալ երկրի մշակույթին ծանոթանալու հնարավորություն են սովորողների համար, և մեծ հեռանկարներ են բացվում նաև միջմշակութային կարողունակությունների և առարկայի շրջանակում չափորոշչով սահմանված վերջնարդյունքների ձևավորման տեսանկյունից: Նա խորհրդանշական է համարել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում միջոցառման կազմակերպումը՝ որպես ամենամեծ թվով ֆրանսերենի ուսուցիչներ թողարկող բուհի: Կարևորելով ֆրանսերենի ուսուցումը ՀՀ դպրոցներում՝ Արաքսիա Սվաջյանը հույս է հայտնել, որ այսօրվա միջոցառումն ու իրականացվող ծրագիրը հնարավորություն կտան ավելի բարելավելու ուսուցիչների կարողությունները, և ստացված արդյունքները ևս մեկ քայլով կամրապնդեն հայ-ֆրանսիական բարեկամությունը:
Կարդացեք նաև
Ներկաներին ողջունել են նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Քսավիե Ռիշարը և Ֆրանսերենի հայ ուսուցիչների ասոցիացիայի նախագահ Սյուզան Ղարամյանը:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ