Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Վարդապետյանը արծաթյա ժամացույց է նվիրել Սասուն Խաչատրյանին․ ինչ նվերներ են ստացել պաշտոնյաները հոկտեմբերին. factor.am

Նոյեմբեր 21,2024 18:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացրել հոկտեմբեր ամսվա ընթացքում ստացած նվերները։ Factor.am-ն ուսումնասիրել է՝ որ պաշտոնյան ումից ինչ նվեր է ստացել։

Հիշեցնենք՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում սահմանվել են նվերներ ընդունելու վերաբերյալ նոր կանոններ։ Ըստ այդ կարգավորումների՝ պետությանը կամ համայնքին են հանձնվում պետական, պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում տրվող նվերները, եթե դրանց արժեքը գերազանցում է 60.000 ՀՀ դրամը:

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 4-ին Երևանում տեղի ունեցած ԱՊՀ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստի շրջանակներում մի շարք գլխավոր դատախազներից նվերներ է ստացել, որոնց արժեքները նշել է 60 հազար դրամ։

Այսպես՝ Ղրղըզստանի գլխավոր դատախազն ափսե է  նվիրել Աննա Վարդապետյանին։ Ուզբեկստանի գլխավոր դատախազը նվիրել է փայտե զարդատուփ, հուշանվեր-ափսե, հուշանվեր-վահան, երկու նկար, ՌԴ գլխավոր դատախազը՝ փայտե զարդատուփ և ՌԴ գլխավոր դատախազությունը խորհրդանշող երկու նկարների շարք, Ղազախստանի գլխավոր դատախազը՝ նկար, ապակյա հուշանվեր-արձանիկ։

Տաջիկստանի գլխավոր դատախազն Աննա Վարդապետյանին նվիրել է հուշանվեր-ափսե, գրչատուփ-ժամացույց, երկու մետաղադրամ, Բելառուսի դատախազը՝ մետաղադրամների հավաքածու և առանձին մետաղադրամ։ Հակակոռուպցիոն կոմիտեում վարչության պետի տեղակալի պաշտոն զբաղեցնող Արսեն Մարտիրոսյանը ԱԱԾ տնօրենի կողմից հայկական արտադրության AWI մոդելի ժամացույց է ստացել՝ 125 հազար դրամ արժեքով։

Նվերը տրվել է ՀԿԿ աշխատողի օրվա առթիվ։ Մեկ այլ վարչության պետ՝ Արսեն Մարտիրոսյանը, ևս նույն ժամացույցից է ստացել նույն արժեքով։ Նույն մարմնի քննչական առաջին վարչության ՀԿԳ ավագ քննիչ Բագրատ Ադամյանը նույն առիթով ԱԱԾ տնօրենից 77 հազար դրամ արժեցող ժամացույց է նվեր ստացել։ Ծառայության գլխավոր հաշվապահ Գայանե Բաբայանն էլ Հակակոռուպցիոն կոմիտեից 85 հազար դրամ արժեցող սեղանի հուշանվեր է ստացել։

Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության չորրորդ բաժնի ավագ օպերլիազոր Գևորգ Գևորգյանին Նիկոլ Փաշինյանը AWI մոդելի ժամացույց է նվիրել, որի արժեքը կազմում է 99 հազար դրամ։

Աննա Վարդապետյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին մասնագիտական օրվա առթիվ «Գնոմոն» բրենդի արծաթե ժամացույց է նվիրել։ Ժամացույցի գոտին բնական կաշվից է, քաշը՝ 7,5 գրամ, գույնը՝ մուգ կապույտ, արծաթի հարգը՝ 925, արժեքը՝ 94 հազար դրամ։

Հակակոռուպցիոն կոմիտեն էլ  նույն բրենդի և 172 հազար դրամ արժողությամբ ժամացույց է նվիրել իր աշխատակից Սերգեյ Առաքելյանին։ Նա քննչական հինգերորդ բաժնի պետն է։ Աշխատավայրից նույն արժեքով ժամացույց է նվեր ստացել նաև կոմիտեի գլխավոր քարտուղար Ստեփան Նազարյանը։

 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930