Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի դրամատիկականը Երեւանում Սարոյան խաղաց

Նոյեմբեր 21,2024 17:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով Երևանում էր: Օրերս աբելյանցիները Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում Երեւանի հանդիսատեսին ներկայացրին Վիլյամ Սարոյանի 115-ամյակին նվիրված «Ոստրեն ու Մարգարիտը» ներկայացումը ։

Պիեսի հիմքում ընկած է ընտանիքի պահպանման խորհուրդը. մինչ այդ անհոգ երեխան մեկ էլ առերեսվում է կյանքի շատ ու շատ դժվարությունների, մտածում է հորը տուն վերադարձնելու մասին, որը հեռացել էր ընտանիքից եւ փորձում էր մեծ քաղաքում աշխատանք գտնել։ Բեմադրությունն իրականացրել է Արեն Օսիպյանը, իսկ գործի թարգմանությունը՝  Էլֆիք Զոհրաբյանը:

Ներկայացման ասելիքն արդիական է, այսօր էլ մարդիկ բարության կարիք ունեն, եւ շատ ընտանիքների հայրեր մեկնում են արտագնա աշխատանքի։ Հատուկ այս ներկայացման համար գրվել է երաժշտություն, որի հեղինակն է Գոռ Թադեւոսյանը: «Ոստրեն ու Մարգարիտը» ներկայացումը Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 6-րդ պրեմիերան է:

Լիանա ՓԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930