Լրահոս
Օրվա լրահոսը

Տրվել է շուկայից «Հացառատ»-ի «Չանախ» պանրի և մածունի հետկանչի և ոչնչացման կարգադրագիր

Նոյեմբեր 21,2024 17:09

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Անհատ ձեռնարկատեր Արման Սենոքյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզի, ք. Գավառ) անցկացվող վերահսկողության ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները նմուշառում են կատարել կաթնամթերքի առկա տեսականուց և ներկայացրել լաբորատոր հետազոտության:

Փորձաքննության արձանագրության համաձայն՝ «Հացառատ» ապրանքանիշի «Չանախ» պանրի նմուշը՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ «Մածուն» արտադրատեսակի նմուշը՝ խմորասնկեր ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ Արման Սենոքյանին պատկաող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է արտադրանքի (պանիր՝ 28.09.2024թ. մածուն՝ 27.10.2024թ. խմբաքանակներ) իրացումն արգելելու, շուկայից հետկանչի, ոչնչացման կամ օգտահանման կարգադրագիր, ինչպես նաև սահմանվել է խախտումները վերացնելու վերջնաժամկետ:

Որոշումը սահմանված ժամկետում չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության կիրառման:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930