Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեխաների իրավունքները պետք է լինեն ոչ բանակցելի». ՅՈՒՆԻՍԵՖ-ը միանում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին՝ նշելու Երեխաների համաշխարհային օրը Հայաստանում

Նոյեմբեր 21,2024 15:26

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գործընկերները Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը լուսավորում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի կապույտ գույնով եւ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնի անդրանիկ համերգը նվիրում Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի տարեդարձին։

ԵՐԵՎԱՆ, նոյեմբերի 21, 2024 թվական. Երեխաների համաշխարհային օրվա եւ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման տարեդարձի առթիվ Հայաստանը միացել է աշխահի այլ երկրներին՝ կապույտ գույնով լուսավորելու խորհրդանշական կառույցներ, այս անգամ նոր հայեցակարգով: ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանի գլխավորած՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի աջակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կապույտով լուսավորեց Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը:

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նորանշանակ անդամները: ՅՈՒՆԻՍԵՖ-ը 2022 թվականից ի վեր աջակցել է Խորհրդի ստեղծմանն ու գործունեությանը։ Երեխաները Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ միասին սեղմեցին լուսասփռման կոճակը՝ նշանավորելով Երեխայի իրավունքների մասին Կոնվենցիայի 35-րդ տարեդարձը։

«Այսօր Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 35-ամյակը տոնելիս մենք համաշխարհային մակարդակում խորքային փոփոխությունների ենք ականատես լինում։ Աննախադեպ մեծ թվով երեխաներ են հայտնվում հումանիտար աղետներում, ենթարկվելով տեղահանության։ Տեւական մարտահրավերները, ինչպիսիք են աղքատությունը, անհավասարությունը եւ խտրականությունը, ոտնահարում են երեխաների իրավունքները, իսկ կլիմայական ճգնաժամերն ու շրջակա միջավայրի դեգրադացիան ավելի են սրում այս խնդիրները։ Այդուհանդերձ, այս բոլոր վայրիվերումների մեջ երեխաների իրավունքները պետք է մշատես լինեն ոչ բանակցելի: Սա մեր բաղձալի ապագայի կենսագործման կողմնացույցն է։ Ուստի այսօր մեր շուրջը սփռելով այս կապույտ լուսավորությունը՝ լիահույս ենք, որ սա այսօրվա եւ վաղվա առաջնորդներին ուղերձ է առ այն, որ պետք է ավելի մեծ ջանքեր գործադրել՝ ստեղծելու մի աշխարհ, ուր յուրաքանչյուր երեխայի յուրաքանչյուր իրավունք լիարժեք պաշտպանված է», – նշել է Քրիսթինե Վայգանդը։

Նոյեմբերի 20-ին Երեխաների համաշխարհային օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակում աշխարհի տարբեր երկրներում այդ օրը կապույտով են լուսավորվում շինություններ, հուշարձաններ եւ տեսարժան վայրեր։ Նախորդ տարիներին խորհրդանշական կապույտ լույսի ներքո լուսավորվել են Սիդնեյի օպերային թատրոնը, Աթենքի Ակրոպոլիսը, Գիզայի բուրգերը, «Ջրային խորանարդը» Պեկինում, Էմփայր Սթեյթ Բիլդինգը Նյու Յորքում, Պետրան Հորդանանում եւ բազմաթիվ այլ կառույցներ։ Բոլոր այս շինությունները կապույտ գույն էին ստացել՝ հաջակցություն երեխաների իրավունքների։

Խորհրդանշական արարողությանը հաջորդեց Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնի բացումը, որը տարածաշրջանում մեծ հանդիսությամբ տոնվող դասական երաժշտության փառատոններից մեկն է։ Նոյեմբերի 20-ի «Յուրաքանչյուր երեխայի համար. իրավունքների եւ երազանքների սիմֆոնիա» խորագիրը կրող փառատոնի բացման համերգը նիվրված էր Կոնվենցիայի տարեդարձին և Երեխաների համաշխարհային օրվան համերգին ելույթ ունեցավ 18-ամյա մեծատաղանդ կատարող Լեյա Զուին։

«Երաժշտությունը համամարդկային լեզու է եւ սիմֆոնիկ նվագախումբը հավատում է երաժշտության միաբանող ու փոխակերպիչ ուժին։ Այն բոլորին հասու եւ ազդեցիկ կերպով իրազեկում է մարդկանց երեխաների իրավունքների մասին եւ ավելի մեծ ուժ հաղորդում նրանց ձայնին», – ասաց Մաեստրո Սմբատյանը։ «Չափազանց կարեւոր է յուրաքանչյուր օր հիշել, որ երեխաներն ու երիտասարդները պետք է մշտապես մեր ուշադրության կենտրոնում լինեն։ Մենք նրանց գաղափարներին պետք է լուրջ մոտենանք եւ ակտիվորեն ներգրավենք փոքր եւ մեծ որոշումների կայացման գործին, որոնք ազդում են մեր կյանքի վրա։ Այսօրվա մեր համերգն այդ հանձնառության արտացոլումն է»։

«Վերջին երեք տասնամյակների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակն ականատես է եղել եւ նպաստել անթիվ երեխաների կյանքի խորքային փոփոխություններին Հայաստանում, ներառյալ եւ չսահմանափակվելով որակյալ կրթության մատչելիության ընդլայնմամբ, առողջապահական ծառայությունների բարելավմամբ, մինչեւ 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշի կիսով չափ կրճատմամբ, խնամքի հաստատություններում գտնվող երեխաների թվի նվազեցմամբ եւ խնամքի համակարգի ստեղծմամբ ու շատ ավելին: Այս ամենն անհնարին կլիներ կյանքի կոչել առանց մեր ինստիտուցիոնալ եւ անհատ գործընկերների, մեր ազգային դեսպանների ու աջակիցների անսասան նվիրվածության, որոնց նվիրումն օգնեց առաջ մղել երեխաների իրավունքները Հայաստանում», – ասաց Քրիսթինե Վայգանդը:

2021 թվականին Հայաստանում լուսավորվել են Երեւանի մերձակայքում գտնվող հինավուրց Զվարթնոց տաճարի ավերակները՝ խորհրդանշելու ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանդատը, այն է՝ սատար կանգնել յուրաքանչյուր երեխայի իրավունքներին, որտեղ էլ նա ապրի։

2022 թվականին լուսավորվեցին Հաղթանակի զբոսայգում Մեծ Անիվը եւ Մայր Հայաստան հուշարձանը, ինչպես նաեւ Մատենադարանն ու Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնը,- այս ամենը խորհրդանշելու, թե ինչ է անհրաժեշտ երեխաներին առողջ ու երջանիկ մեծանալու համար՝ ուրախություն եւ զվարճալի ժամանց, պաշտպանություն ու խաղաղություն, կրթություն ու մշակույթ, ինչպես նաեւ առողջություն ու սնուցում ընտանեկան միջավայրում։

ՅՈՒՆԻՍԵՖ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930