Ermenihaber. Անկարայի քաղաքապետարանը սոցցանցում կատարած գրառմամբ անդրադարձել է քաղաքի ջրային պաշարներին։
Գրառման մեջ նշվել է, որ ամառվա ամիսների ընթացքում տեղացած անձրևները գոլորշիացումների հետևանքով գրեթե ոչ մի ազդեցություն չեն ունեցել ամբարտակների մակարդակի վրա։
«Նոյեմբերի 19-ից ի վեր անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր։
Մեր սահմանափակ ջրային ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու համար մեր ջուրը խնայողաբար սպառենք»,-ասվել է գրառման մեջ։