Լրահոս
Օրվա լրահոսը

«Թշնամական քայլ է արվել». Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև նոր սկանդա՞լ է հասունանում

Նոյեմբեր 21,2024 14:25

Ermenihaber. Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև նոր սկանդալ է հասունանում։ Ինչպես նշվում է թուրքական մամուլում, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը «թշնամական քայլ է արել» Թուրքիայի հանդեպ։

Պնդումների համաձայն՝ Թրամփը Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) սիրիական թևի ղեկավար Մազլում Քոբանիին և Իլհամ Ահմադին հրավիրել է ԱՄՆ՝ մասնակցելու իր երդմնակալության արարողությանը։

Նշենք նաև, որ ավելի վաղ Քոբանին «X»-ում կատարած գրառմամբ շնորհավորել էր Թրամփին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։

«Նախագահ Դոնալդ Թրամփ, շնորհավորում եմ ընտրություններում Ձեր հաղթանակի առթիվ։ Ես անհամբերությամբ սպասում եմ համատեղ աշխատելուն, մեր համագործակցությունն ամրապնդելուն և տարածաշրջանը կայունացնելուն, այնպես, ինչպես նախկինում էր»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930