Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ չափագիտական կարողությունների հզորացումը նոր հնարավորություններ է ստեղծում մեր երկրի համար. Պապոյան

Նոյեմբեր 21,2024 13:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 20-ին մասնակցել է Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնում հիմնված էլեկտրական մեծությունների, ժամանակի և հաճախականության տրամաչափարկման լաբորատորիայի բացման արարողությանը։

Լաբորատորիայի բացումը տեղի է ունեցել Որակի համաշխարհային օրվան նվիրված միջոցառման շրջանակներում, որին ներկա էին նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը, Միավորված Ազգերի Արդյունաբերական Զարգացման կազմակերպության մրցունակության, որակի և համապատասխանության բաժնի ղեկավար Բեռնարդ Բաուն, Միավորված Ազգերի Արդյունաբերական Զարգացման կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Ժիրայր Էդիլյանը, «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի տնօրեն Ալբերտ Բաբայանը, ինչպես նաև ներկայացուցիչներ պետական, մասնավոր և հասարակական այլ կազմակերպություններից։

Էլեկտրական մեծությունների, ժամանակի և հաճախականության տրամաչափարկման լաբորատորիայի շահառուներն են էներգետիկ, հեռահաղորդակցության, արդյունաբերական, պաշտպանության և ռազմարդյունաբերության, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտների կազմակերպությունները, բժշկական սարքավորումներ արտադրողները, սպասարկողները և կիրառողները, բարձր տեխնոլոգիական արտադրանք արտադրողները:

Բացի վերոնշյալ լաբորատորիայից՝ «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրի շրջանակներում Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնում կհիմնվեն ժամանակակից սարքավորումներով հագեցած ևս 3 տրամաչափարկման լաբորատորիաներ։ 4.1 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Միավորված ազգերի արդյունաբերական զարգացման կազմակերպության օժանդակությամբ։

«Գոհունակությամբ նշում եմ, որ Հայաստանի Հանրապետության չափագիտական կարողությունների հզորացումը նոր հնարավորություններ է ստեղծում մեր երկրի համար՝ արտահանման դիվերսիֆիկացիայի շրջանակներում որակի նոր ստանդարտների առաջմղման, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ»,- նշել է Գևորգ Պապոյանը։

Տրամաչափարկման լաբորատորիաների առկայությունը և արդյունավետ գործունեությունը հնարավորություն կտան Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնին ապահովել Հայաստանում իրականացվող չափումների հետևելիությանը միավորների միջազգային համակարգին՝ աջակցելով արտադրողներին և այլ կազմակերպություններին՝ բարձրացնելու արտադրանքի որակն ու վստահելիությունը, համապատասխանելու ազգային և միջազգային ստանդարտներին։ Այն նաև կնպաստի արտահանման ընդլայնմանը, արդյունաբերական գործընթացների կատարելագործմանը և նորարարությունների ներդրմանը՝ արդյունքում խթան հանդիսանալով միջազգային առևտրի դիվերսիֆիկացման և երկրի տնտեսական զարգացմանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930