Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը թվարկեց նոր կառուցվող եւ կառուցված դպրոցների ցանկը, այնուհետեւ դիմեց մարզպետներին՝ ճշտելու՝ նորակառույց դպրոցները նորմալ աշխատո՞ւմ են։
«Մարզպետները կարո՞ղ են հաստատել, որ այդ դպրոցներն աշխատում են»,- ասաց նա։
Շիրակի մարզպետն ասաց, որ Կապսի դպրոցն աշխատում է։
Գեղարքունիքի մարզպետն ասաց, որ Ջիլի դպրոցում դեռ շինարարական աշխատանքներ են։
Կարդացեք նաև
«Տավուշի՛ մարզպետ, Կիրանցի դպրոցը նորմալ աշխատո՞ւմ է»,- հարցրեց Փաշինյանը։ «Այո, պարոն վարչապետ, հաստատում եմ, աշխատում է»,- ասաց մարզպետը։
Հիշեցնենք, որ սահմանազատման անվան տակ Կիրանցի մի մասը Ադրբեջանին հանձնելուց հետո Կիրանցի դպրոցի մոտ կառուցված պատի մյուս կողմում կանգնած է ադրբեջանական զորքը։
«Բոլոր դպրոցների բացմանը պետք է գնանք»,- արձագանքեց Փաշինյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ