Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը բարկացավ ՏԿԵ նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանի վրա։ Պարզվեց, որ Խուդաթյանը ստել է Նիկոլ Փաշինյանին։
Դպրոցների եւ մանկապարտեզների կառուցման ծրագրերի ներկայացման ժամանակ Նիկոլ Փաշինյանը դիմեց Արմավիրի նախկին մարզպետ Դավիթ Խուդաթյանին․ «Արմավիրի մարզի Այգեվան համայնքում 144 տեղ հզորությամբ մսուր մանկապարտեզ է կառուցվել։ Սա այն է, որտեղ մենք այցելեցինք, չէ՞, պարոն Խուդաթյան»։
Դավիթ Խուդաթյանն ասաց, որ մանկապարտեզի աշխատանքներն ավարտական փուլում են, նախատեսվում է, որ այս տարվա ընթացքում մանկապարտեզը կգործի։
«Բայց ըտե՞նց էինք պլանավորել, չպիտի՞ աշխատեր արդեն»,- հարցրեց Փաշինայնը։ Խուդաթյանն ասաց, որ պլանավորված էր, որ մանկապարտեզը պետք է գործեր հոկետմբեր ամսից, բայց գազի միացման հետ կապված խնդիրներ էին առաջացել։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Հա բայց, որ գալիս ենք այցի, գոնե մի ասեք, որ հոկտեմբերին բացվելու է։ Հիմա այդ գյուղի ժողովուրդը տեսել են, տեսախցիկների առաջ ասել են՝ երբ է բացվում, ասել եք՝ հոկտեմբերին է բացվում, ես էլ գրել եմ՝ հոկտեմբերին մանկապարտեզը բացվում է։ Հիմա ստացվե՞ց, որ սուտ ասացի։ Խի՞ եք ասում ըտենց՝ հոկտեմբերին բացվում է։ Ես զգուշացնում եմ՝ սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվություն։ Որեւէ մեկն ինձ չասի ժամկետ, որն ստուգված, վերստուգված չէ»։
Մանրամասները՝ տեսանյութում.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ