Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Հաշվի առնելով, որ Մյասնիկյան պողոտայից դեպի Աբովյան պուրակ երթևեկությունը թույլատրվում է միայն Շարիմանյան փողոցով, սակայն իրականացված փոփոխության նկատմամբ հնարավոր չէ ապահովել հսկողություն, ուստի Մյասնիկյան և Սարալանջի պողոտաների հատման մասում ս.թ. նոյեմբերի 22-ից կտեղադրվեն ռետինե կանգնակներ:
Ռետինե կանգնակներ կտեղադրվեն նաև Հերացու փողոցում՝ դեպի Կորյունի փողոց և դեպի Խանջյան փողոց տանող թունելի ճամփաբաժանին:
Հորդորում ենք Հերացու փողոցով դեպի Կորյունի և Չարենցի փողոցներ երթևեկելիս նախապես վերադասավորվել առաջին և երկրորդ երթևեկելի գոտի, որպեսզի Հերացու փողոցում և Մյասնիկյան պողոտայում չառաջանան տրանսպորտային կուտակումներ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: