Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտի հուշահամալիրը վտանգի տակ

Նոյեմբեր 21,2024 11:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2024 թվականի նոյեմբերին ադրբեջանական սոցիալական ցանցերում հայտնվել են Ստեփանակերտի հուշահամալիրի տարածքում տարբեր օգտատերերի կողմից արված տեսանյութեր: Հիմնվելով այս տեսանյութերի վրա՝ կարող ենք փաստել, որ հուշահամալիրը դեռևս կանգուն է, ավնաս են Արցախյան պատերազմի մասնակիցների, հերոսների, նշանավոր գործիչների շիրմաքարերը: Միաժամանակ կոչեր են արվում ոչնչացնել այդ հուշահամալիրը: Նշենք, որ տեսանյութերի հեղինակներն առավելապես «շարքային» ադրբեջանցիներն են: Հուշահամալիրը ոչնչացնելու, վերափոխելու կոչերով, սակայն, առավել վտանգավոր են ադրբեջանական իշխանություններին մոտ կանգնած լրատվականների հակիրճ տեսանյութերը և դրանք ուղեկցող գրությունները, որտեղ հնչում են այդ կոչերը:

2024 թվականի նոյեմբերի 17-ին ադրբեջանական թելեգրամյան ալիքներից մեկով, որ աչքի է ընկնում իր անհանդուրժողականությամբ, ագրեսիվ գրություններով, բացահայտ քննարկվում էր «հայերի անօրինական կառույցները», ոչնչացնելու հարցը:

Տեսանյութում երևում է, որ ադրբեջանական կողմը քերել է հուշարձանի հայերեն գրությունները: Ջնջվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 2015 թվականին կանգնեցված զանգակատուն-հուշարձանին կից պատի հայերեն գրությունը (նկ. 1, 2, 3): Վերջինս Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից վերցված տողերն էին. «Ողբամ մեռելոց, բեկանեմ շանթեր, կոչեմ ապրողաց»: 2015 թվականին կանգնեցված հուշարձանի ճարտարապետն է Վլադիմիր Սարգսյանը, որը հուշարձանը կառուցել է որպես զանգակատուն՝ ոգեշնչվելով Սևակի պոեմից: Նշենք, որ սկսած 2020 թվականից, ադրբեջանական կողմը օկուպացված Արցախում առաջին հերթին ոչնչացնում է Հայոց ցեղասպանության և Արցախյան հերոսամարտերի հիշատակին կանգնեցված հուշարձանները:

«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (Monument watch) ակադեմիական հարթակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930