Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ

Նոյեմբեր 21,2024 11:27

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա, Սպուտնիկ Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից՝ մեկնաբանելով Բաքվում ԱՄՆ դեսպանի վերջին հայտարարությունը:

«Այս թեմայով շփումները եղել են միայն երկու երկրների հասարակական կազմակերպությունների մակարդակով», – նշել են նախարարությունում։

Հիշեցնենք՝ Բաքվում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին հայտարարել է՝ Հայաստանն ու Ադրբեջանը աշխատում են անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների կառավարման համալիր սխեմայի ստեղծման ուղղությամբ:

«Ադրբեջանի և Հայաստանի հիդրոլոգների և ինժեներների խումբը ԱՄՆ-ի ակտիվ աջակցությամբ անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների կառավարման համալիր սխեմա է մշակում»,- նշված է դիվանագիտական առաքելության X-ի միկրոբլոգում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930