Կառավարության այսօրվա նիստի սկզբում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կադրային փոփոխություններին եւ շնորհակալություն հայտնեց արդեն նախկին պաշտոնյաներին՝ իրենց աշխատանքի համար։
«Տեղյակ եք, որ մեր նախորդ նիստից ի վեր կադրային որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, եւ ես նախ ուզում եմ մեր գործընկերներին, ովքեր թողել են իրենց պաշտոնը, կրկին շնորհակալություն հայտնել իրենց կատարած աշխատանքի համար։ Խոսքը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի, ՆԳ նախարար Վահե Ղազարյանի եւ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի մասին է։ Եվ այսօր առավոտյան արդեն նախարարություններում ներկայացրել եմ նորանշանակ նախարարներին՝ Արփինե Սարգսյանին եւ Դավիթ Խուդաթյանին»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ