Լրահոս
Օրվա լրահոսը

«Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հարցում Անկարան ակտիվորեն աշխատում է Բաքվի հետ․ Թուրքիայի տրանսպորտի նախարար

Նոյեմբեր 21,2024 11:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
«Ազատություն». Ադրբեջանի և Թուրքիայի միջև տրանսպորտային ոլորտում ամենամեծ նախագիծը «Զանգեզուրի միջանցքն» է, Բաքվում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

Նա նշել է, որ այս ուղղությամբ Անկարան ակտիվորեն աշխատում է ադրբեջանական կողմի հետ։

«Միջանցքը կանցնի Հայաստանի՞, թե՞ Իրանի տարածքով, կորոշեն մեր ադրբեջանցի եղբայրները։ Ապա այդ միջանցքը Նախիջևանով կանցնի Թուրքիա», – հայտարարել է թուրք նախարարը՝ նշելով, որ Անկարան նախագիծն արդեն ավարտել է, մրցույթն անցկացրել է և մոտ օրերս կսկսի շինարարական աշխատանքներն՝ «ուղիղ տրանսպորտային կապ ապահովելու Թուրքիայի և Ադրբեջանի միջև»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930