Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյանը լյուստրացիա արեց: Նա ապացուցեց, որ Հայաստանում չկա արդարադատության համակարգ՝ առանց գործադիր իշխանության միջամտության. Ազատ Արշակյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 21,2024 10:32

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հրապարակի» հարցերին պատասխանում է Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը:

– Վերջին դեպքերը` WhatsApp-ով` SMS-ների միջոցով բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություններ եղան: Ուժային կառույցների, անկախ մարմինների ղեկավարներին, ընտրված պատգամավորներին աշխատանքից նման կերպ ազատելն ու ժողովրդավարությունը խիստ անհամատեղելի են: Նման երեւույթներն ավելի շատ մոտ են ավտորիտար ռեժիմների մոդելին, բայց ոչ` դեմոկրատական: Դուք նախկինում պատգամավոր եք եղել, հիշո՞ւմ եք նման դեպքեր, երբ, օրինակ, պատգամավորներ, նախարարներ ազատվեին հեռախոսազանգի միջոցով:

– Իհարկե, դեմոկրատ երկրներին այդ վարքագիծը սազական չէ, այո, այսօրվա իշխանությունը` Նիկոլ Փաշինյանը, ավտորիտար երկրներին հատուկ վարքագիծ է որդեգրել: Նիկոլ Փաշինյանը հենց ինքն է Հայաստանի այսօրվա իշխանությունը: Մեր ժամանակ էլ, այո, լինում էին նման դեպքեր: Դրանք տգեղ երեւույթներ են: Բայց այն ժամանակ արդարացումն այն էր, որ փորձ չկա, կայացման փուլում է երկիրը` սովետական տոտալիտար իշխանությունից հետո: Բայց ասեմ, որ այն ժամանակ իշխող քաղաքական ուժի ներսում կար դեմոկրատիա: Կային կադրեր, որոնք նշանակվում էին անհեթեթության սկզբունքով, օրինակ` մեկի դասընկերն էր, մեկի համակուրսեցին էր, մեկի խաղընկերն էր, մյուսի բարեկամն էր, քեռու-մորաքրոջ տղան էր, քենին էր, բաջանաղն էր, չափաջաղն էր եւ այլն…. Բայց, այնուամենայնիվ, թեկնածուի հարցը պարտադիր դրվում էր քննարկման, եւ բոլորը կարծիք էին հայտնում: Գոյություն ունեին Ազգային ժողովի հանձնաժողովներ, որոնք չափազանց կարեւոր դեր էին կատարում, քննարկումներ էին անցկացնում: Գուցե այդ քննարկումները միանշանակ չէին ազդում, բայց թողնում էին իրենց ազդեցությունը: Կային նախարարների թեկնածուներ, որոնց թեկնածությունն այդ քննարկումների ժամանակ մերժվում էր: Եթե համեմատենք Գերագույն խորհրդի հետ, ապա, միանշանակ, մեր կարծիքը հաշվի առնվում էր:

– Բայց Բարձրագույն դատական խորհրդի հետ ի՞նչ կապ ունի գործադիրը: Ինչո՞ւ է Փաշինյանը միջամտում անկախ մարմնի գործունեությանը:

– Դե, հենց ամենատգեղը դա է, փաստորեն, նա լավ էլ գործ ուներ այդ անկախ մարմնի հետ: Կարեն Անդրեասյանը լյուստրացիա արեց: Նա ապացուցեց, որ Հայաստանում չկա արդարադատության համակարգ՝ առանց գործադիր իշխանության միջամտության, հսկողության, առանց պարտադրանքների եւ այլն:

Հայկ Գևորգյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930