Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր մանդատը վայր դնելու լուրերին, ասել է. «ՔՊ վարչությունը չի կարող ասել՝ մանդատդ վայր դիր: Վարչությունը կարող է ինձ դիմի, ասի՝ պարոն Աղազարյան, հորդորում ենք, Ձեր մանդատը վայր դրեք։ Նման հորդոր եթե լինի, այդ ժամանակ կխոսենք»:
«ՉԻ». Ասում ես, էլի: Ո՞նց մինչև հիմա մարդիկ չեն ֆայմել քաղաքական պայքարում հակառակորդներից ազատվելու համար կիրառել հորդորի մեթոդը:
Մինչև հիմա մարդիկ, ցուցարարները, ընդդիմությունը, միտինգների, ակցիաների ժամանակ պահանջում էին սրա-նրա հրաժարականը: Արդյունքը զրո էր:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: