Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հետևել է Երևանում ընթացող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության գոտեմարտերին:
67 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն է հռչակվել ՀՀ Զինված ուժերի հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Գասպար Տերտերյանը, ով եզրափակիչում 11:0 հաշվով առավելության է հասել Իրանի ներկայացուցիչ Չուվանի Ալիի նկատմամբ:
67 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևները հանձնել է Արայիկ Հարությունյանը, հայտնում են ՀՀ կառավարությունից:
Կարդացեք նաև
«Պարգևատրել եմ 60 կգ քաշային կարգի մրցանակակիրներին։
60 կգ քաշային կարգում, ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Սուրեն Աղաջանյանը նվաճել է ոսկե մեդալ՝ դառնալով Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն:
Հնչել է ՀՀ պետական օրհներգը»:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի էջից: