Երեւանի ավագանու որոշմամբ՝ Արշակունյաց պողոտայի 12 հասցեում՝ Ոսկերչական գործարանի պատին, Երևանի ոսկերչական գործարանի նախկին տնօրեն Էմիլ Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ է փակցվել:
Հուշատախտակ փակցնելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել էր Երևանի ոսկերչական գործարանի տնօրեն Տիգրան Երոյանի կողմից: Խնդիրն այն է, որ ավագանու անդամներին ներկայացված միջնորդությունը հաստատելուն չեն խանգարել Էմիլ Գրիգորյանին մեղսագրվող հանցավոր արարքները: Իսկ Էմիլ Գրիգորյանն անցնում է ծառայողական լիազորություններն անցնելու, դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթով:
Ի դեպ, այս քրեական գործի նախաքննությունն ավարտվել է ու 2023 թվականից դատարանում է, ընթանում է դատաքննություն:
Էմիլ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի համաձայն, վերջինս 2001 թվականից զբաղեցնելով «Երևանի ոսկերչական գործարան-1» «Գնոմոն» ԲԲ ընկերության տնօրենի պաշտոնը, միաժամանակ հանդիսանալով «Երևան ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության բաժնետեր, խորհրդի անդամ, ունենալով հեղինակություն և ազդեցություն «Երևան ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության աշխատակիցների նկատմամբ, «Երևանի ոսկերչական գործարան-1» «Գնոմոն» ԲԲ ընկերության և «Երևան ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության միջև կնքված պայմանագրի արդյունքում «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության նկատմամբ ձևավորված 1.092.593.543 ՀՀ դրամ դեբիտորական պարտքը չվճարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության նախկին տնօրեն Գագիկ Կաֆյանի հետ, վերջինիս կողմից «Բաց բաժնետիրական ընկերությունների» մասին ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջների խախտմամբ՝ 2012-2016թթ. ընկած ժամանակահատվածում, «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության մասնակցող բաժնետերերի կողմից անցկացվող խորհրդի նիստի դրական կարծիքի բացակայության և միանձնյա խոշոր գործարք կնքելու իրավասություն չունենալու պայմաններում, դրդել է Գագիկ Կաֆյանին՝ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ-համաձայնագրեր կնքելու եղանակով «Բաց բաժնետիրական ընկերությունների» մասին ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով նախատեսված իր լիազորություններն ակնհայտ անցնելուն, ինչի հետևանքով անհիմն երկարաձգվել է «Երևանի ոսկերչական գործարան-1» «Գնոմոն» ԲԲ ընկերության ունեցած 1.092.593.543 ՀՀ դրամի պարտավորությունների վճարման ժամկետները, իսկ այնուհետև ՀՀ օրենսդրությամբ այն հետ վերադարձնելուն ուղղված գործընթացը:
Կարդացեք նաև
Վերջինիս գիտակցության և կամքի վրա ներազդեցության միջոցով նրա մոտ առաջացրել է հանցանք կատարելու դիտավորություն և վճռականություն: Այդ կերպ, Էմիլ Գրիգորյանը, օգտվելով «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության տնօրեն Գագիկ Կաֆյանի նկատմամբ ունեցած իր ազդեցությունից, վերջինիս գիտակցության և կամքի վրա ներազդեցության միջոցով դրդել է այնպիսի գործողություններ կատարելուն, որոնցով նախ հետաձգվել է պետական բաժնեմասով ընկերության կողմից 1.092.593.543 ՀՀ դրամ դեբիտորական պարտքը ստանալուն ուղղված գործընթացը, պետական բաժնեմասով ընկերությունը զրկվել է 1.092.593.543 ՀՀ դրամ դեբիտորական պարտքը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալու հնարավորությունից՝ պետության համար անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ՝ միևնույն ժամանակ այդ կերպ հիմքեր ստեղծելով հետագայում ընդհանրապես պարտավորության կատարումը անհնարին դարձնել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Արփինե Սիմոնյան,
Կարդացեք, խնդրում եմ Ձեր գրածը:
Եթե ավարտելուց հետո չեզրակացնեք, որ ընթերցողի գիտակցության սլաքին և կարդալու կամքին չեք բռնացել, ապա երջանիկ մարդ եք` տեղյակ անգամ չեք թե ինչքան անորակ շարադրանք է: