Aravot.am-ի տեղեկություններով՝ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթև Հովակիմյանը օրեր առաջ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել:
Նա իրավապահներին հայտնել է, որ «Հյուսիս-Հարավ» մայրուղու Արագածոտնի մարզի «Manukyan wine» գործարանի մոտ շներ են կռվեցնում: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրավապահները ձեռնարկել են միջոցառումներ շուն կռվեցնող անձանց ինքնությունները պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ