Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է Լատվիայի հետ տեխնոլոգիական ուղղություններով համագործակցության մի շարք հնարավորություններ

Նոյեմբեր 20,2024 21:01

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը նոյեմբերի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեին (նստավայրը՝ Թբիլիսի)։

Գևորգ Մանթաշյանը դեսպանին է ներկայացրել նախարարության պատմությունը և գործունեության շրջանակները, ոլորտի զարգացմանն ուղղված տեսլականն ու ծրագրերը։ Անդրադարձ է կատարվել նախարարության մի շարք ծրագրերին՝ այդ թվում գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D)-ի առաջընթացին ուղղված աշխատանքներին, տեխնոլոգիական կրթության մի շարք այլ ուղղություններին, դրանց շուրջ գործակցության ընդլայնման հնարավորություններին։ Կարևորվել է թվայնացման, հեռահաղորդկացման և կիբեռպաշտպանության ուղղությամբ համագործակցության եզրեր գտնելը:

Դեսպան Էդիտե Մեդնեին իր հերթին ներկայացրել է Լատվիայում ոլորտային զարգացումներին ուղղված ծրագրերը, ընդգծելով հատկապես տեխնոլոգիական կրթության, ավիատեխնոլոգիաների, կիբեռանվտանգության, առողջապահական ծրագրերի կառավարման ուղղությամբ ունեցած հարուստ փորձը, որոնց շուրջ կարող են քննարկել համագործակցության, համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններ։

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս։

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930