Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի դեպքերով այս տարի նախաձեռնվել է 230 քրեական վարույթ, դատարան է գնացել ընդամենը 2 գործ»

Նոյեմբեր 20,2024 18:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այս տարի նոյեմբերի 15-ի դրությամբ խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի դեպքերով նախաձեռնված է եղել 230 քրեական վարույթ։ Այս պահին քննվում է 307 վարույթ, որից 130-ը 2024 թվականի ընթացքում կարճվել է։ Այս մասին «Խոշտանգումներից, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու բացարձակ իրավունքի պաշտպանության վիճակը Հայաստանում․ արդյոք հաղթահարելի է անպատժելիությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՄԻՊ աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը։

«Սրանք այն ցուցանիշներն են, որոնց վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը տարիներ շարունակ մտահոգություն է հայտնում։ Եվ ավելի մտահոգիչ մի ցուցանիշ՝ ընդամենը 2 գործ է 2024 թվականին ուղարկվել դատարան, այն էլ 441-րդ հոդվածի երկրորդ մասով, այսինքն՝ խոշտանգման բլոկով որեւէ գործ դատարան չի գնացել։ Սակայն մենք ունենք մտահոգություններ, որ փակ հաստատություններում շարունակվում են վատ վերաբերմունքի դրսեւորումները։ Ամենավառ օրինակը հոգեբուժական հաստատությունում դանակահարության դեպքն էր, որը խիստ մտահոգիչ է։ Եվ պետությունն ունի պոզիտիվ պարտավորություն՝ անվտանգային առումով ապահովելու իր ենթակայության տակ գտնվող անձանց անվտանգությունը, բայց մենք այսօր ունենք լուրջ խնդիր»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930