Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերին գրանցվել է բյուջեի 11.6 միլիարդ դրամ հավելուրդ. Համաշխարհային բանկի ամփոփագիրը

Նոյեմբեր 20,2024 17:51
World bank

Համաշխարհային բանկի կողմից հրապարակված՝ Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը

  • Տնտեսական ակտիվության աճի տեմպը սեպտեմբերին ավելացավ` հասնելով 7 տոկոսի (տ/տ):
  • Գործազրկության ծավալներն ավելացան` 2023 թ. 2-րդ եռամսյակի7 տոկոսից 2024 թ. 2-րդ եռամսյակում հասնելով 13.8 տոկոսի:
  • Գնաճը հոկտեմբերին մնաց կայուն` 0.6 տոկոս (տ/տ):
  • Ոսկու և թանկարժեք զարդերի վերաարտահանումը շարունակեց մնալ արտահանման աճը պայմանավորող հիմնական ոլորտը. արտահանման մյուս ոլորտներում սեպտեմբերին պատկերն անփոփոխ էր (տ/տ):
  • Վարկերի աճի տեմպը շարունակեց գերազանցել ավանդների աճի տեմպը:

 Սեպտեմբերին գրանցվեց բյուջեի 11.6 միլիարդ ՀՀ դրամ հավելուրդ:

Սեպտեմբերին տնտեսական աճը հասավ 7 տոկոսի (տ/տ՝ տվյալ ժամանակահատվածը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ)` աճելով օգոստոսի 5.6 տոկոսից (տ/տ) (գծապատկեր 1): Երկնիշ աճը շարունակվեց շինարարության (14.7 տոկոս, տ/տ), առևտրի (13.4 տոկոս, տ/տ), և ծառայությունների` առանց առևտրի (11.6 տոկոս, տ/տ) ոլորտներում: Սեպտեմբերին արդյունաբերական աճի տեմպը կրկնապատկվեց`  հասնելով 4.6 տոկոսի (տ/տ)` օգոստոսի 2.1 տոկոսի (տ/տ) համեմատ, ինչը հիմնականում պայմանավորված էր թեթև արդյունաբերության (6.5 տոկոս, տ/տ), էլեկտրականության և էներգիայի (9.4 տոկոս, տ/տ) և ջրամատակարարման ու ջրահեռացման (7.1 տոկոս, տ/տ) ոլորտներում գրանցված աճով: Հանքարդյունաբերությունը կրճատվեց 5.6 տոկոսով (տ/տ), ինչպես օգոստոսին էր: Հանրագումարում` հունվարից մինչև սեպտեմբեր տնտեսական ակտիվության ինդեքսն աճեց 8.7 տոկոոսով (տ/տ):

Գործազրկության մակարդակն աճեց` 2023 թ. 2-րդ եռամսյակի 11.7 տոկոսից հասնելով 13.8 տոկոսի` 2024 թ. 2-րդ եռամսյակում, ինչը հիմնականում պայմանավորված էր տղամարդկանց շրջանում գործազրկության աճով: Ընդհանուր գործազրկության աճը մեծապես վերագրվում է փախստականների ներհոսքին, որոնք դեռևս պետք է ինտեգրվեն աշխատաշուկայում: Քաղաքային գործազրկության մակարդակի աճը գերազանցեց գյուղական գործազրկության մակարդակի աճը: Բացի այդ, 2022-ից 2023 թվականների ընթացքում տնտեսապես ակտիվ բնակչությունն ավելացավ 2.3 տոկոս:

Ոչ առևտրային զուտ դրամական փոխանցումները սեպտեմբերին կրճատվեցին  1 տոկոսով (տ/տ) և 1.1 տոկոսով (ա/ա՝ տվյալ ամիսը՝ նախորդ ամսվա նկատմամբ): Սա տեղի է ունեցել օգոստոսի 18.6 տոկոս (տ/տ) կրճատումից և 10.7 տոկոս (ա/ա) ավելացումից հետո: Ռուսաստանից ներհոսքերը սեպտեմբերին կրճատվեցին 19 տոկոսով (տ/տ): Միացյալ Նահանգներից զուտ ներհոսքերն ավելացան 7.7 տոկոսով (տ/տ) (գծապատկեր 2):

Հոկտեմբերին գնաճը մնաց կայուն` 0.6 տոկոս մակարդակում (տ/տ) (գծապատկեր 3): Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները (0.5 տոկոս, տ/տ) և հագուստեղենի ու կոշկեղենի գներն ընկան (3.4 տոկոս, տ/տ), իսկ տրանսպորտի գները բարձրացան 6.8 տոկոսով (տ/տ): Բնակարանների վարձակալության գների համաթիվը սեպտեմբերին աճեց 2.7 տոկոսով (տ/տ), սակայն ազդեցություն չունեցավ ընդհանուր գնաճի վրա: Կադաստրային տվյալները վկայում են, որ Երևանի կենտրոնում բնակարանների գները սեպտեմբերին բարձրացան 5.6 տոկոսով (տ/տ), իսկ վարձակալվող բնակարանների թիվն ավելացավ 60.3 տոկոսով  (տ/տ): Հնարավոր է, որ այս մեծ աճին նպաստել է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքի վերադարձի մասով նոր սահմանափակումը, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարին: 2024 հունվարից հոկտեմբեր ամիսներին միջին գնաճը պահպանվել է հաստատուն` 0 տոկոս:

Սեպտեմբերին արտահանման ծավալներն ավելացան 39 տոկոսով (տ/տ)` պայմանավորված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի և մետաղների վերաարտահանմամբԱռանց դրա` արտահանումը գրեթե չէր ավելանա (գծապատկեր 4). արտահանման այս կատեգորիայում աճի տեմպը մայիսից նվազել է` հաջորդելով տարվա առաջին չորս ամիսներին գրանցված լուրջ աճին: Սեպտեմբերին ներմուծման ծավալներն ավելացան ընդամենը 12 տոկոսով, քանի որ վերաարտահանան տեմպը նվազեց: 2024 թվականի առաջին ինն ամիսների հանրագումարով` արտահանումը կրկնապատկվել է, իսկ ներմուծումն ավելացել է 54 տոկոսով, միաժամանակ առևտրի հաշվեկշռի պակասուրդը նվազել է 24 տոկոսով (տ/տ):

Հոկտեմբերին ՀՀ դրամն կայուն էր ԱՄՆ դոլարի նկատմամբմիաժամանակ շարունակելով արժևորվել ռուբլու նկատմամբ (ա/ա): Մինչև հոկտեմբերի վերջ ՀՀ դրամը  3.8 տոկոսով ուժեղ է եղել ԱՄՆ դոլարի, և 8.9 տոկոսով` ռուբլու նկատմամբ (տ/տ): Միջազգային պահուստները համեստ աճ են գրանցել (24.8 միլիոն ԱՄՆ դոլար)` ներմուծման ծածկույթը հասցնելով 2.5 ամսվա:

Սեպտեմբերին առևտրային բանկերի ավանդներն ու վարկերը ավելացան, համապատասխանաբար, 0.9 տոկոսով (ա/ա) և 2.2 տոկոսով (ա/ա), ինչը հիմնականում պայմանավորված էր ՀՀ դրամով արտահայտված ֆոնդերով: 2023 թվականի համեմատ փոխարժեքով ճշգրտված ավանդներն ավելացան 11.1 տոկոսով (տ/տ), իսկ վարկերն ավելացան 21.3 տոկոսով (տ/տ) (գծապատկեր 5): Արդյունքում` վարկ-ավանդ հարաբերակցությունն աճեց` 2023 թ. սեպտեմբերի 0.9 տոկոսից 2024 թ. սեպտեմբերին հասնելով 1 տոկոսի: Ֆինանսական ցուցանիշները մնացին կայուն, իսկ կապիտալի համարժեքության գործակիցը մի փոքր` 0.1 տոկոսային կետով աճեց սեպտեմբերին` հասնելով 20.4-ի: Չաշխատող վարկերի գործակիցը մնաց ցածր` 1.2 տոկոսի մակարդակում, իսկ ակտիվների եկամտաբերությունը մնաց կայուն` 4.5 տոկոսի մակարդակում:

Սեպտեմբերին գրանցվել է բյուջեի  11.6 միլիարդ ՀՀ դրամ հավելուրդ` հանրագումարային պակասուրդը հասցնելով տարեկան կանխատեսված ՀՆԱի 0.7 տոկոսի: Անվանական արտահայտությամբ` հարկային եկամուտները, ներառյալ` հիփոթեքային վարկի մասով եկամտային հարկը, սեպտեմբերին ավելացան 12.1 տոկոսով (տ/տ): Սա հիմնականում պայմանավորված էր եկամտային հարկի (մինչև 11.5 տոկոս, տ/տ), բնապահպանական հարկի (մինչև 39.6 տոկոս, տ/տ) և շահութահարկի (մինչև 14.2 տոկոս, տ/տ) հավաքագրման աճով: Սեպտեմբերին ընդհանուր ծախսերն ավելացան 10.6 տոկոսով (տ/տ), ինչը հիմնականում պայմանավորված էր պաշտպանական ոլորտի ծախսերի ավելացմամբ (44 տոկոս, տ/տ աճ) և փախստականներին տրվող աջակցությամբ (55 տոկոս տ/տ աճ): Ավելին, կապիտալ ծախսերն ավելացան 7.4 տոկոսով (տ/տ)` հաջորդելով օգոստոսին գրանցված 0.5 տոկոս անկմանը (տ/տ): Սա հանգեցրեց բյուջեի 73 միլիարդ ՀՀ դրամ պակասուրդի 2024 թ. հունվար-սեպտեմբերի ամիսներին` համեմատած 2023 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցված 74.6 միլիարդ ՀՀ դրամ հավելուրդին (գծապատկեր 6):

Գծապատկեր 1. Տնտեսական ակտիվության տեմպը սեպտեմբերին ավելացավ 7 տոկոսով (տ/տ Գծապատկեր 2.  Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումների նվազումը դանդաղեց մինչև մեկ տոկոս
(Հայաստանի տնտեսական ակտիվության ինդեքս, փոփոխությունը տ/տ, %) (միլիոն ԱՄՆ դոլար)
Աղբյուրը. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե Աղբյուրը` ՀՀ ԿԲ
Գծապատկեր  3. Հոկտեմբերին գնաճը մնաց 0.6 տոկոսի մակարդակում, ինչպես սեպտեմբերին էր Գծապատկեր  4. Թանկարժեք քարերի արտահանումը շարունակեց թռիչքային աճել և պայմանավորել ողջ աճը` 2023 թ. սեպտեմբերի համեմատ
( ՍԳՀ գնաճ, տ/տ փոփոխություն, %) (միլիարդ ԱՄՆ դոլար)
 

Աղբյուրը` ՀՀ ԿԲ

 

Աղբյուրը. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե

 

Գծապատկեր  5. Առևտրային բանկերում ավանդներն ու վարկերը շարունակեցին աճել երկնիշ ցուցանիշով Գծապատկեր  6. 2024 թ. հունվարից սեպտեմբերը գրանցվեց բյուջեի 73 միլիարդ ՀՀ դրամ պակասուրդ
(տոկոս, տ/տ, փոխարժեքով ճշգրտված) (միլիարդ ՀՀ դրամ)
 

Աղբյուրը` ՀՀ ԿԲ

 

ԱղբյուրըՀՀ ֆինանսների նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930