«Ազատություն». Ադրբեջանի արտգործնախարարությունն, իր հերթին, այսօր Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոյին կանչել է երկրի արտաքին քաղաքական գերատեսչություն։
COP29-ը բոյկոտելու կոչերն անընդունելի են, արտգործնախարարությունում ասել են դեսպանին։
Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունից APA-ին փոխանցել են, որ դեսպանին է այսօր փոխանցվել նաև Բաքվի դժգոհությունը հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության կապակցությամբ, մասնավորապես, նշելով, թե «Հայաստանին զինելու և ռևանշիզմ խրախուսելու Ֆրանսիայի քայլերը վնասում են խաղաղության գործընթացը»։
Երեկ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևանն էր կանչվել արտգործնախարարություն։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: