Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

«Խոշտանգման դեպքերը լինում են ոչ միայն ուղղակի դիտավորությամբ, այլ նաեւ կրթության պակասից․ ոստիկանության ծառայողը չգիտի՝ ինքն ինչ գործողություն պետք է անի»․ ՆԳՆ պաշտոնյա

Նոյեմբեր 20,2024 17:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Պրոֆեսիոնալ կրթությունը կանխարգելիչ բնույթ ունի, որովհետեւ մենք տեսնում ենք, որ շատ դեպքերում խոշտանգման դեպքերը լինում են ոչ միայն ուղղակի դիտավորությամբ, այլ նաեւ կրթության պակասից։ Ուղղակի ծառայողը չգիտի՝ ինքն ինչ գործողություն պետք է անի այդ պահին, որն իրավաչափ է կամ ուժի գործադրում անի, որը համաչափության սահմաններում է, եւ հայտնվում է այնպիսի իրավիճակում, որ ինքը խոշտանգող գործողություն է իրականացնում»,- այսօր «Խոշտանգումներից, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու բացարձակ իրավունքի պաշտպանության վիճակը Հայաստանում․ արդյոք հաղթահարելի է անպատժելիությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՆԳՆ Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչություն պետ Արմեն Մկրտչյանը։

Նա նշեց, որ կանխարգելման ուղղությամբ գործողություններ են իրականացվում, այդ թվում՝ օրենսդրության փոփոխություններ։ «Ոստիկանության գվարդիայի մասին» նոր ընդունված օրենքով առաջին անգամ օրենքի մակարդակով նշվել են հարկադրանքի սկզբունքները։ Եվ հստակ օրենսդրական ամրագրում է եղել, թե ուժի գործադրումը որ դեպքերում պետք է լինի եւ որ դեպքերում չպետք է լինի։

«Մենք ունենք նաեւ ուժի եւ հարկադրանքի գործադրման ստանդարտները, որոնք մեր կրթահամալիրում պարտադիր դառնալու են ուսումնական նյութ»,- հավելեց Արմեն Մկրտչյանը։

Նա նշեց, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խոշտանգման դեպքերը միշտ չէ, որ ձերբակալվածներին պահելու վայրերում են լինում։ «Մենք ռիսկ տեսնում ենք անձին արգելանքի վերցնելիս, որովհետեւ այստեղ մի քանի փուլ է անցնում անձը՝ բռնվում է, տրանսպորտային միջոցով տեղափոխվում է տարածքային բաժին եւ տարածքային բաժնից նոր գնում է պահման վայր։ Եվ ձերբակալման վայրերում մենք ունենք օրենսդրություն, լուծումներ, խոսքս վերաբերում է եւ շենքային պայմաններին, եւ պահմանը, այնտեղ ընդունելու ու դուրս հանելու գործուն մեխանիզմների ներդրմանը»,- նշեց Մկրտչյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930