Լրահոս
Օրվա լրահոսը

Երբեմն անգամ հետախուզական տվյալներ պետք չեն Ադրբեջանի հետագա գործողությունները կանխատեսելու համար. Տաթևիկ Հայրապետյան

Նոյեմբեր 20,2024 17:19

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Վերոնշյալ փորձագետը` Ահմեդ Ալիլին, սերտորեն համագործակցում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հետ։ Այս հարցազրույցում նա ուղղակի խոստովանում է, որ Ադրբեջանը նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկել Հայաստանի դեմ, անգամ ուղղություններն է ասում: Նա նշում է, որ Հայաստանի չմասնակցելը COP29֊ին Ադրբեջանի կողմից հետագա ագրեսիվ քայլերի ձեռնարկման պատճառներից մեկն է։

Երբեմն անգամ հետախուզական տվյալներ պետք չեն Ադրբեջանի հետագա գործողությունները կանխատեսելու համար։ Նրանք բաց տեքստով խոսում են իրենց ծրագրերի մասին։ Ընդամենը պետք է լսել և ժամանակին կանխել վտանգները՝ կեղծ դիսկուրսներ հորինելու և սեփական պետության Անկախության հռչակագիրը սպառնալիք համարելու փոխարեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930