ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի ուղերձը հայ երեխաներին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ.
Սիրելի´ մանուկներ և պատանիներ,
Շատ ուրախ եմ, որ այս մի քանի տողով կարող եմ զրուցել ձեզ հետ։ Դուք ինձ համար մաքուր, հետաքրքրասեր, դրական մտածող, կենսախինդ էակներ եք, մի խոսքով`այն, ինչի մասին երազում են մեծերը։ Մարդկային ոգին թարմանում է ձեզ հետ լինելով: Միայն երեխաներն են անկեղծորեն ասում ողջ ճշմարտությունը: Ամեն անգամ, երբ տեսնում եմ ձեզ, սովորում եմ առանց պատճառի ուրախանալ: Սովորում եմ զբաղվել ինչ-որ բանով, թեկուզ` աննշան, և հասկանում եմ, թե ինչպես ամբողջ ուժով պահանջել այն, ինչ ուզում եմ։
Դուք կարեկցանքի, բարության, սիրո, առատաձեռնության, գթասրտության և ազնվության գանձեր եք: Ինձ համար չկա ավելի գեղեցիկ պատկեր, քան իմ ժպտացող թոռներն ու նրանց աչքերում փայլող ուրախությունն է։ Ինձ համար ամենագեղեցիկ մեղեդին մանկահասակ թոռներիս անուշ ծիծաղն է:
Բուրավե´տ ծաղիկներ,
աշխարհի ապագան դու´ք եք կերտում: Հավատացե՜ք ինքներդ ձեզ, դուք ավելի համարձակ եք, ավելի տաղանդավոր և ավելի ընդունակ, քան կարծում եք: Ձեր տաղանդը Աստծո պարգևն է ձեզ: Այն, ինչ դուք անում եք ձեր տաղանդի միջոցով, ձեր պարգևն է ձեր հորը, մորը, ուսուցչին և ձեր երկրի ժողովրդին:
Ձեզ են սպասում առաջընթացի բարձունքները: Երբեք թույլ մի´ տվեք, որ պարտվելու վախը խանգարի ձեզ խաղալ ու առաջ մղվել: Լուսավորե՜ք ձեր ծնողների սրտերը, սիրե´ք ձեր հայրենիքը: Սիրե՜ք ձեր ընկերոջը անվերապահորեն: Երազե՜ք:
Դուք կարող եք ապագա աշխարհը դարձնել լուսավոր: Հեքիաթներ կարդացեք, ավելի շատ հեքիաթներ կարդացեք, և սիրով ձեռք ձեռքի տված ավելի լավ վաղվա օրվա հույսով ձեր երկի´րը շենացրեք:
Ցանկանում եմ, որ դուք այնքան ծիծաղեք, որ չիմանաք, թե ինչ է տխրությունը:
Կարդացեք նաև
Կեցցե՛ Հայաստանը,
Կեցցե՛ Իրանը,
Մեհդի Սոբհանի
Հայաստանի Հանրապետությունում
Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան