Լրահոս
Օրվա լրահոսը

Զինված ուժերում մահացության ցուցանիշը մտահոգիչ է․ 2020-2024 թվականներին մահացել է 362 զինծառայող

Նոյեմբեր 20,2024 17:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ Զինված ուժերում շարունակվում են ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը։ Մասնավորապես, 2020-2024 թվականներին Զինված ուժերում մահացել է 362 զինծառայող, որոնցից մոտ 80 տոկոսը՝ 289-ը ոչ մարտական պայմաններում։ Այս մասին «Խոշտանգումներից, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու բացարձակ իրավունքի պաշտպանության վիճակը Հայաստանում․ արդյոք հաղթահարելի է անպատժելիությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամաբլեայի Վանաձորի գրասենյակի պաշտպանության եւ անվտանգության բնագավառի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաժնի համակարգող Նազելի Մովսեսյանը։

Նրա խոսքով՝ 289 զինծառայողից 79-ի մահվան պատճառը ինքնասպանությունն ու սպանությունն է։ Նազելի Մովսեսյանը նշեց, որ պետության կողմից ոչ արդյունավետ քայլերը հանգեցնում են նման դեպքերի կրկնմանը։ Մյուս խնդիրը վերաբերում է առողջական խնդիրներով անձանց զորակոչին։ Նա ասաց, որ վերջին հինգ տարվա ընթացքում 76 զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել առողջական վիճակի հետեւանքով։ Ժամկետային զինծառայողների դեպքում զորակոչի ժամանակ պատշաճ հետազոտություններ հիմնականում չեն իրականացվում, ինչը հանգեցնում է զինծառայողների մահվանը։

«Եթե խոսենք Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի՝ ՀՀ կառավարությանն ուղղված հանձնարարականների մասին՝ Զինված ուժերում խոշտանգումների վերաբերյալ, կարեւոր եմ համարում նշել, որ երկար տարիների ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ խոշտանգման, կյանքի իրավունքի խախտման դեպքերով քննություններն ընթանում են շատ երկար։ Եվ քննության արդյունավետությունը ոչ այնքան բարձր մակարդակի վրա է, որովհետեւ գործերի քննությունը կամ կարճվում է, կամ կասեցվում»,- ասաց նա։

Մանրամասները տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930