Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրազիլիայում անցկացված «G20»-ի գագաթնաժողովին մասնակցելուց հետո մամուլի ասուլիս է տվել։
Ասուլիսի ընթացքում Էրդողանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք ինքն անհանգիստ է Ռուսաստանի միջուկային նոր դոկտրինի մասով, նախ կարճ պատասխան է տվել, ապա ասել․
«Ռուսաստանի կատարած այս քայլը պետք է դիտարկվի և վերանայվի ՆԱՏՕ-ի պաշտոնյաների կողմից։
Ամենից առաջ Ռուսաստանն ինքն իրեն պաշտպանելու ուժի և միջոցների տեր է, դրանք ունեցող դիրքում է։ Նույն կերպ էլ մենք, որպես ՆԱՏՕ անդամ պետություն այնպիսի իրավիճակում ենք, որում պետք է ինքներս մեզ պաշտպանելու համար քայլեր ձեռնարկենք»։