Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Իրավական նոնսենսի է ենթարկվել գործող օրենքը, ուր մի շարք փոփոխությունների կողքին նախատեսվում է հրաժարվել ազգային կարգավիճակից. Լիլիթ Գալստյան

Նոյեմբեր 20,2024 16:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը

Մշակութային օրենսդրության հիմունքներ… բազմաթիվ հարցեր, չհիմնավորված պատասխաններ

ԱԺ-ում, իմ և Էլինար Վարդանյանի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ կառավարության կողմից շրջանառվող «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի աշխատանքային քննարկում, որին հրավիրված էին նախագծի հեղինակ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ,պատգամավորներ, անհատ կատարողներ։

Գործող օրենքի մշակույթի ոլորտի ամենահայեցակարգային օրենք է, որը սահմանում է պետության հանձնառությունների և մշակութային քաղաքականության հիմնական սկզբունքները։

Ըստ էության, խառնաշփոթի և իրավական նոնսենսի է ենթարկվել գործող օրենքը, ուր մի շարք փոփոխությունների կողքին նախատեսվում է հրաժարվել ԱԶԳԱՅԻՆ կարգավիճակից,/ Ազգային գրադարան, Ազգային պատկերասրահ, Ազգային օպերա և այլն, նաև

սահմանվում է ԻՆՔՆԱԶԲԱՂ մշակույթի/արվեստի գործիչ հասկացությունը։

‼️ Ներկաների բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին ԻՆՔՆԱԶԲԱՂ հասկացության սահմանմանը և դրանից բխող իրավահարաբերություններին, մնացին անպատասխան, քանի որ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի հայտարարությամբ՝ կսահմանեն, հետո կհասկանան, թե ինչ չափորոշիչներով է հստակեցվելու այս սեգմենտը և ինչ պարտավորություններ է ստանձնելու պետությունը։

‼️ Անտրամաբանական, իմաստազուրկ և անընդունելի էր նաև փոխնախարար Դ․ Դանիելյանի այն հիմնավորումը, թե Ազգայինը հանվում է «Պետականություն» բառի ավելի արժևորման և նրա օգտագործումը կանոնակարգելու նպատակով։

‼️ Նախ՝ ազգայինը և պետականը սոսկ բառեր չեն, այլ՝ բովանդակություն ունեցող հասկացություններ են, և հետո՝ սա կեղծ և մտացածին հակադրություն է, որը, բնականաբար, որևէ հիմնավորում չունի։

‼️ Համաշխարհային պրակտիկան նույնպես մերկացնում է կառավարության անհեթեթ, քննադատության չդիմացող հիմնավորումները։ /Բրիտանական ազգային գրադարանը Լոնդոնում, Ֆրանսիայի Ազգային գրադարանը Փարիզում, Ջեֆերսոնի ազգային գրադարանը Վաշինգտոնում, Բաստիլ ազգային օպերան կամ Իռլանդիայի ազգային պատկերասրահը, Իտալիայի, Լեհաստանի կան Պորտուգալիայի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերը և այլն։

Սրանք ազգային կարգավիճակ ունեն տվյալ ժողովրդի, նաև համամարդկային մշակույթի մեջ ունեցած բացառիկ դերակատարության համար։

Վերջիններս, ինչպես և մեր Օպերան, Պատկերասրահը կամ Ազգային գրադարանը մեր ինքնության և ժառանգության մասն են։

‼️ Եվ ինչ ցավալի է, որ այս պարզ ճշմարտությունները բարձրաձայնելու կամ ՔՊ-ական իշխանությունից պաշտպանելու կարիք ունեն։

Սա է իրականությունը և սա Դանիել Դանիելյանի տիրույթում չէ․ քպ-ական իշխանության քաղաքական արժեքաբանության տիրույթում է, իշխանություն, որը խորշում է ազգային ամեն բանից․ սա զիջելու և ազգային ինքնությունը մերժելու, ազգային սիմվոլներից հրաժարվելու հերթական, ապազգային քայլն է։

Իսկ նախարարությունը պատասխաններ չուներ․․․

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930