Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշեցի՝ ինչպես էին պահում ինքն ու իր խումբը Հայոց վեհափառի հանդեպ, եւ հիմա ինչպես է խոնարհվում Հռոմի պապի առաջ. Խաչիկ Մանուկյան

Նոյեմբեր 20,2024 16:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ես այն կարծիքին չեմ, որ ինքն ինքնուրույն որոշում կայացնող է, Նիկոլն  ուղղորդվում է, ինքը խամաճիկ է եւ այդ համատեքստում է մարդկանց աշխատանքից ազատել: Եթե սրանք անգամ ամբողջ կառավարությունով գործի չգնան, Հայաստանի քաղաքացին կզգա՞, որ մի հիմնարկ կամ ինչ-որ մի կառույց չի աշխատում, դադարել է գործել: Իհարկե, մարդիկ չեն զգա: Սրանք ի՞նչ են արել բացի թալանից եւ իրենց եսակենտրոն քաղաքականությունից, ազգային, պետական որեւէ խնդիր չեն լուծել…»,- «Հայելի» ակումբում նշեց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի իրականացրած վերջին պաշտոնանկություններին:

Բանաստեղծի խոսքով. «Նրա թիմը զրո թիմ է, օգտակար գործողության գործակիցը հավասար է զրոյի: Եվ ինքը միայն այդ զրոն է ճիշտ հնչեցրել, որ ասում էր՝ պետք է սկսեմ զրո կետից: Ինքն այդպես էլ զրո կետից չբարձրացավ, կարողացավ ամեն ինչ իջեցնել զրո կետի: Գնալով ակնհայտ է դառնում, որ մենք գործ ունենք անկարող մեկի հետ, մարդու հետ, որը չգիտի՝ ինչ անել, ու հիմա ցայտնոտի մեջ Հռոմի պապի հետ է հանդիպում:

Եթե պետք լինի Կյանքի խոսքի առաջնորդի հետ հանդիպելու ու ռեյտինգ ավելացնելու, կգնա նաեւ Կյանքի խոսքի առաջնորդի մոտ, եթե պետք լինի՝ Մահվան լռության առաջնորդի մոտ: Հիմա որ գնացել է Հռոմի պապի մոտ, հիշեցի, թե ինչպես էր իր հետեւորդներին քսի տալիս հայոց Վեհափառի դեմ, ինչպես էին պահում ինքն ու իր խումբը Հայոց վեհափառի հանդեպ եւ հիմա ինչպես է խոնարհվում կաթոլիկ եկեղեցու առաջնորդի՝ Հռոմի պապի առաջ:

Հիմա սա Հռոմի պապի առաջ խոնարհվում է, որ իր չեղած ռեյտինգն ավելացնի: Իր ոհմակը հավատի դեմ բազմաթիվ հարձակումներ է արել, ու ինքը հիմա փորձում է ինչ-որ բաներ մեղմել: Ես միշտ ասել եմ՝ մենք զարթոնք կունենանք այն ժամանակ, երբ Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակված դավաճանախումբը հայտնվի զնդաններում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930