Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Ըստ էության, Աննան վարչապետի կաբինետ է ձեւավորում»

Նոյեմբեր 20,2024 15:13

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում խոսեց վերջին օրերին տեղի ունեցած զանգվածային հրաժարականների եւ նոր նշանակումների մասին:

«Դրանք ի՞նչ կապ ունեն հրաժարականների հետ: Եկեք իրադարձությունները ամբողջության մեջ դիտարկենք: Այդ նույն օրը՝ կիրակի օրը, Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը հեծանիվ են քշել Նիկոլ Փաշինյանի հայրենի Ենոքավան գյուղում: Տեսանյութը հրապարակվել է Ենոքավանի ցուցանակի մոտ: Դրանից անմիջապես հետո հրապարակեցին մի նյութ, որ գնացել են Ենոքավան մատաղ անելու: Ինչ ասում եմ, լրիվ փաստ է: Ես սարկազմ ունեմ, երբեմն հումոր եմ անում, բայց հիմա ինչ ասում եմ, դա փաստ է: Իրենք են ասել, որ գնացել են մատաղ անելու եւ այդ օրը պաշտոններից ազատվելու մասին տեղեկությունն է տարածվում: Մենք ասում ենք՝ գիշերն է տեղեկությունը տարածվել, պատգամավորներն ասում են. «Չէ՜, եթե դուք գիշերն եք իմացել, դա չի նշանակում, որ դա գիշերն է եղել»:

Ես լսել էի, որ կաթողիկոսն արգելել է զանգվածային մկրտությունները: Բայց մասսայական մատաղը չի արգելվել, որովհետեւ նախադեպը չի եղել: Տեսեք, շատերը դրան ասում են պաշտոնանկություն: Բայց պաշտոնանկություն ե՞րբ է լինում: Կամ, երբ որ պաշտոնի առաջխաղացում է լինում, կամ գործը ձախողելու համար՝ նշելով պատճառը: Եթե տարբեր ոլորտի մարդիկ միաժամանակ, նույն օրը հեռանում են ու դրանք իրավական ոլորտի ներկայացուցիչներ են, ապա ուզում եմ իմանալ, թե Սահմանադրական դատարանո՞ւմ ինչի են մնացել: Ուրիշ դատարաններ էլ կան, չէ՞: Վճռաբեկ կա, վերաքննիչներ կան:

Եթե իրավական ոլորտին է առնչվում, ապա այս քննչական մարմինների գործունեությունն առնչվում է գլխավոր դատախազի հետ: Այսինքն, սրանց փոխարեն կարելի էր միայն գլխավոր դատախազին պաշտոնանկ անել, որովհետեւ մեղադրանք առաջադրողը դատախազն է, մեղադրանքը դատարան տանողը դատախազն է, դատարանում պետական շահը պաշտպանողը դատախազն է: Արգիշտի Քյարամյանն ու Սասուն Խաչատրյանը նախաքննական մարմինների ղեկավարներն են: Իսկ գլխավոր դատախազը մնում է, որովհետեւ Աննա Հակոբյանի կադրն է:

Այսօր էլ արդեն նորությունը տարածվեց, վարչապետը գրեց, որ Արփինե Սարգսյանը նշանակվելու է ՆԳ նախարար: Հիմա տեսեք, Գլխավոր դատախազի մի տեղակալը օրերս նշանակվեց արդարադատության նախարար, մյուս տեղակալն ավելի վաղ՝ Մարդու իրավունքների պաշտպան: Ենթադրում եմ, որ քննչական կոմիտեի եւ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարներն էլ Աննայի շրջապատից աղջիկներ են լինելու: Փաստորեն, նա իր ընկերուհիներին դիրքավորում է բոլոր առանցքային ուժային պաշտոններում, ու այս դասավորությամբ, ես չեմ բացառում, որ մի օր Նիկոլ Փաշինյանը Հայաստանից փախչի ու Աննան դառնա վարչապետ»,-ասաց Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930