Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան գրառումը
Տևական ժամանակ է, ինչ Արաբկիր վարչական շրջանը չունի ղեկավար և տեղակալներ։ Վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար ունի ընդամենը։
Երեկ նիստին հարցրի, թե ինչո՞ւ նշանակումներ չեն արվում։ Քաղաքապետը խուսափեց պատասխանից։
Նաև առաջարկեցի օպտիմալացնել մյուս թաղապետերին ու տեղակալներին, քանի որ, ինչպես տեսնում ենք, նրանց բացակայությունից վարչական շրջանը չի տուժում։
Ի դեպ ահռելի տնտեսում կլինի` հաշվի առնելով, որ բացի աշխատավարձից, պարգևավճարից, քարտուղարուհուց, ծախս է արվում նաև ծառայողական մեքենաների, բենզին/գազի համար։
Իրականում լացելու է, թե որքան են թուլացրել, լիազորությունների ոլորտները փոքրացրել, որ եղած-չեղած՝ նույն հաշիվն է։