Տասնամյակներ շարունակ երևանցիներին անհարմարություն պատճառող ու քաղաքի տեսքն աղավաղող մեծ տեղեկատու դաշտով գովազդային վահանակները հեռացվում են: Ավան վարչական շրջանում այդպիսի 56 վահանակ ամբողջությամբ ապամոնտաժվել է:
Արտաքին գովազդի թույլտվություն ստանում են միայն այն տնտեսվարողները, որոնք հետևում են նոր չափորոշիչներին: 2024թ. վարչական շրջանում 169 արտաքին գովազդ հեռացվել է, թույլտվություն է տամադրվել 58-ին:
Երևանի քաղաքապետարան