Լրահոս
Օրվա լրահոսը

Արձագանքը պետք է լինի կոշտ: Տևական ժամանակ է՝ Ադրբեջանը քանդում է Ստեփանակերտի թաղամասերը, ոչնչացնում Արցախի պատմամշակութային կոթողները. Տիգրան Աբրահամյան

Նոյեմբեր 20,2024 11:41

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Այն երկրներն ու միջազգային կառույցները, որոնք հայտարարում են արցախցիների խաթարված իրավունքների վերականգնման, այդ թվում` Արցախ վերադարձի անհրաժեշտության մասին, խնդրին սրտացավ ու անկեղծ մոտենալու դեպքում խիստ ուշադրության կենտրոնում կպահեին Ստեփանակերտն ավիրելու խնդիրը:

Տևական ժամանակ է՝ ինչ Ադրբեջանը քանդում է Ստեփանակերտի թաղամասերը, ոչնչացնում, անարգում ոչ միայն Արցախի պատմամշակութային կոթողներն ու սրբավայրերը, այլ մարդկանց ունեցվածքը:

Միջազգային կառույցները որպես կանոն արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում:

Եթե աշխարհաքաղաքական դերակատարների մոտեցումներում Արցախի հարցը զուտ շահարկումների և Ադրբեջանի վրա ազդելու ճնշման միջոց չէ, ապա դրա հետ կապված արձագանքը պետք է լինի կոշտ և զսպող:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930