Լրահոս
Օրվա լրահոսը

«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. դեպքից անցել է մեկ ամիս՝ տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 20,2024 11:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

56-ամյա կնոջ մահից հետո «Արթկոսմեդ»-ը կրկին վերսկսել է վիրահատությունները։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը տեսչական գործողություններ չի իրականացրել նշված կլինիկայում, իսկ դեպքից անցել է մեկ ամիս։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ի կառավարության նիստից հետո ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ «Արթկոսմեդ»-ում տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում։ Նախարարը նշեց, որ ԱՆ-ն (առողջապահության նախարարություն) բժշկական հաստատություններում կամ էսթետիկ վիրաբուժության կլինիկաների լիցենզավորման ոլորտում ավելի խիստ պահանջների է դիմում։

Եվ սա այն բանից հետո, երբ «Արթկոսմեդում» արդեն 2-րդ մահվան դեպքով վիրահատությունն է գրանցվում։

Տեսչական մարմնի արված գործողությունների արդյունքը չերեւաց, քանի որ 1 ամիս անց այս կլինիկայի բժիշկ Արթուր Սարգսյանը կրկին անխոչընդոտ նույն վիրահատություններն է անում։ Տեսչական մարմնից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ քայլեր ձեռնարկվել են, դրանք ընթացքի մեջ են։ Մեկ այլ տեղեկությամբ՝ տեսչական մարմինը ստուգումներ չի անցկացնում, քանի որ «Արթկոսմեդ» կլինիկան 19-րդ պոլիկլինիկայից պետք է տեղափոխվի Կենտրոն վարչական շրջան։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930