Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն այսպես անթաքույց ոտնահարում Սահմանադրությունը, նվաստացնում թիմակիցներին, բարբարոսաբար քանդում պետական ինստիտուտներն ու համակարգերը: Ինչո՞ւ է ամենօրյա ռեժիմով ցուցադրում, որ ոչ մեկի հանդեպ կապվածության, հարգանքի, սիրո, նվիրվածության զգացումներ չունի:
Թերեւս` այս քայլերն ու պահվածքը բխում են երկրի ղեկին հայտնված մարդու անձնական բարդույթներից եւ պետության ղեկավարի կերպարի մասին նրա թերի պատկերացումներից:
Այսինքն, թույլ մարդը ողջ կյանքում ուժեղ երեւալու մրցավազքի մեջ է: Նա անգամ կառավարության նիստերի ժամանակ դա չի թաքցնում՝ պարբերաբար կրկնելով. «Մենք չենք եղել եւ չենք լինի թույլ իշխանություն», «ես թույլ չեմ տա, որ որեւէ մեկն ինձ թույլ անվանի»: Եվ ամեն ինչ անում է, որ թույլ չանվանեն: Նրան կարող են հող հանձնող, դավաճան, օրենքներն ու Սահմանադրությունը ոտնահարող, ազգային սրբությունները չհարգող, անհայրենիք ու անշնորհակալ անվանել: Վերջապես` թուրք ասել, միայն «թույլ» չասեն:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: