Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Փաստորեն պատգամավորն ինքն է խոստովանում՝ իշխանության վեցուկես տարիների ընթացքում արդարության հարցն այդպես էլ չի լուծվել, ու նոր միայն պիտի փորձեն լուծել. «ՉԻ»

Նոյեմբեր 20,2024 10:11

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պարզաբանել է, թե կոնկրետ ինչ քաղաքական խնդիր է դրվելու «Վոթսափյան ողբերգության» զոհերի փոխարեն նշանակվելիք նոր պաշտոնյաների առջև։ «Խնդիր է դրվելու լուծել առաջին հերթին արդարության հարցը, որպեսզի ՀՀ քաղաքացին համարի, որ կա ՀՀ-ում արդարություն», ասել է նա։

Խնդիրը նույնիսկ այն չէ, որ փաստորեն ՔՊ-ական պատգամավորն ինքն է խոստովանում՝ նիկոլական իշխանության վեցուկես տարիների ընթացքում արդարության հարցն այդպես էլ չի լուծվել, ու նոր միայն պիտի փորձեն լուծել։

ՔՊ վարչության փոխնախագահը, այսինքն՝ կուսակցությունում Նիկոլ Փաշինյանի տեղակալը, որը, ի դեպ, նաև պատգամավոր է և խորհրդարանում աչքի է ընկել մեկ այլ պատգամավորի քացի տալով, պարզաբանել է նաև, թե որն է արդարադատությունը։ Այն է՝ «բոլոր նրանք, ովքեր մեղավոր են, կրեն սահմանված իրենց պատիժը, և բոլոր նրանք, ովքեր անմեղ են, չկրեն ոչ մի պատիժ»։

Ուշադրություն դարձրեք՝ վերջին 4 տարիների ընթացքում իր ունեցած հրապարակային ելույթներում Նիկոլ Փաշինյանն առնվազն 80-90 անգամ արտասանել է «այո, ես մեղավոր եմ» բառակապակցությունը, ընդ որում՝ այնպիսի առանցքային հարցերում, որոնցում այդ մեղավորությունն աղետալի հետևանքներ է ունեցել։ Օրինակ՝ որ կեսից չի կանգնեցրել 44-օրյա պատերազմը, մինչդեռ այդ դեպքում հետևանքները նույնը կլինեին, բայց՝ առանց զոհերի, որ ժամանակին (մինչև 44-օրյա պատերազմը) համարձակություն չի ունեցել ժողովրդին ասել ճշմարտությունը ղարաբաղյան խնդրի և բանակցային գործընթացի մասին, որ տարիներ շարունակ չի հասկացել, թե «ժողովուրդն ինչ ուղերձ է հղում իշխանություններին», և այլն։

Մարկ Նշանյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930