Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Կամո գյուղի 60-ամյա բնակիչներից մեկը կասկածվում է գյուղի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» եկեղեցուց գողություն կատարելու մեջ։
Ախուրյանի ոստիկանության բաժինը տեղեկություններ է ստացել, որ տղամարդը եկեղեցուց գողացել է մոմավաճառի սեղանին դրված 1700 դրամը, այնուհետև վերցրել է փակ մետաղյա գանձանակը, որտեղ հանգանակություններ են կատարում հավատացյալները, ու դուրս է եկել եկեղեցուց։ Սակայն նկատելով, որ շրջակայքում կան կանգնած մարդիկ՝ գանձանակն առանց վնասելու դրել է իր տեղում և հեռացել։
Նույն օրը տղամարդուն հրավիրել են ոստիկանություն, վերջինս խոստովանել է, որ գողությունն ինքն է կատարել՝ մանրամասն պատմելով այս ամենը։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։