Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևորվել է Հայաստանի և Բրազիլիայի միջև ներդրումային կապերի ամրապնդումը, և առաջարկվել է կնքել երկկողմ համաձայնագիր

Նոյեմբեր 19,2024 23:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:

Ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-բրազիլական առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացմանը վերաբերող մի շարք հարցեր։

«Ես իսկապես գնահատում եմ այս հնարավորությունը՝ քննարկելու, թե ինչպես կարող ենք ամրապնդել Հայաստանի և Բրազիլիայի միջև տնտեսական կապերը։ Մեր երկրներն աշխարհագրորեն հեռու են միմյանցից, բայց մենք ընդհանուր նպատակ ունենք՝ նպաստել մեր երկրների բարգավաճմանը»,- նշել է Գևորգ Պապոյանը։

Կողմերը կարևորել են Հայաստանի և Բրազիլիայի միջև ներդրումային կապերի ամրապնդումը, և այս համատեքստում առաջարկվել է կնքել «Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» երկկողմ համաձայնագիր, ինչը կհեշտացնի բրազիլական ներդրողների մուտքը հայկական  շուկա և հակառակը։

Քննարկվել են նաև Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում բրազիլական ընկերությունների գործունեություն ծավալելու հնարավորությունները։

Գևորգ Պապոյանը ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն տնտեսական համագործակցության կարևոր բաղկացուցիչ։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930