Լրահոս
Օրվա լրահոսը

Կադրային ջարդը և վարչապետի սափրվելը պատահականություն չեն, դրանք քաղաքական տեխնոլոգիաներ են 2026թ․ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ․ Բորիս Նավասարդյան. «Ա1+»

Նոյեմբեր 19,2024 22:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանն ավելի խստորեն է հետևելու, որ իրականացվեն այն ծրագրերը, որոնք կապում է այդ գերատեսչությունների հետ։ Այլ հարց է, թե ինչքան հնարավորություն կունենա։ Մեր կառավարման համակարգը խիստ հաշվետվողականության սկզբունքով չի աշխատում։ Կարող է երկար ժամանակ ուշադրություն չլինել այս կամ այն պաշտոնյայի գործունեության նկատմամբ, հետո շատ կտրուկ հետևանք լինել։ Դժվար եմ պատկերացնում, որ ինչ-որ բան կփոխվի։ Ի վերջո երկրի առաջին դեմքը հակված է իրականացնել քաղաքական գործունեություն, քան թե մտնի կառավարման համակարգի մեջ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած աղմկոտ պաշտոնանկություններին։

Հիշեցնենք, որ երկուշաբթի հրաժարականի դիմում ներկայացրեցին միանգամից վեց բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

Բորիս Նավասարդյանը նաև գտնում է, որ այդ կադրային ջարդը և վարչապետի սափրվելը պատահականություն չեն, դրանք քաղաքական տեխնոլոգիաներ են 2026թ․ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։

«Բացի Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումներից՝ հաստատ իշխող քաղաքական ուժն էլ ունի իր տվյալները, և դրանք անհանգստություն են պատճառել»,- հավելեց վերլուծաբանը։

Բորիս Նավասարդյանն անդրադարձավ նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին, ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելուն, Ուկրաինային հեռահար հրթիռ օգտագործելու թույլտվությանը, Ռուսաստանի սպառնալիքներին ու այլ հարցերի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930