Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Այն պետությունները, որոնք ունեն նամականիշ, նշանակում է՝ ինքնիշխանության, սուվերենության որոշակի աստիճանի վրա են. Արայիկ Հարությունյան

Նոյեմբեր 19,2024 20:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Ֆիլատելիստական ցուցահանդեսին նվիրված հատուկ դրոշմակով բացիկի մարման արարողությանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում մասնակցել է «Փոստի պատմությանը նվիրված ֆիլատելիստական ցուցահանդես»-ի նվիրված հատուկ դրոշմակով բացիկի մարման արարողությանը:

Մինչ մարման արարողությունը, Արայիկ Հարությունյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել այս նշանակալի իրադարձության առիթով: Արայիկ Հարությունյանը կարևորել է այն հանգամանքը, որ միջոցառումը դառնում է ավանդական, որին մասնակցում են նաև արտերկրից: «Նամականիշը գիտելիք է, և նման միջոցառումներով մենք պետք է ցույց տանք, որ այստեղ գործ ունենք գիտելիքի ևս մի կրիչի հետ: Դա պետք է պատշաճ կերպով ներկայացնենք մեր հանրությանը՝ աշակերտներին, ուսանողներին, որովհետև այստեղ գալով՝ նրանք ծանոթանում են պատմական տարբեր դրվագներին, փոստի պատմությանը, իմանում են, որ նամականիշը պետության կարևորագույն հատկանիշներից է:  Եվ այն պետությունները, որոնք ունեն նամականիշ, նշանակում է՝ ինքնիշխանության, սուվերենության որոշակի աստիճանի վրա են: Կարծում եմ՝ այս ուղղությունը պետք է զարգացնենք: Մենք մեր կողմից փորձում ենք այդ ջանքը գործադրել, բայց նաև կարծում եմ, որ լրացուցիչ ջանքեր պետք է գործադրվեն»,- ասել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Բացիկի մարումն իրականացրել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արման Աբրահամյանը, Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Զարուհի Հայրապետյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Բացիկի աջ հատվածում պատկերված է Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի լոգոտիպը, իսկ բացիկի ձախ հատվածում առկա են «ՖԻԼԱՏԵԼԻՍՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ», «ԵՐԵՎԱՆ 2024» և «ՓՈՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Բացիկի վրա նաև պատկերված է Փոստի պատմությանը նվիրված ֆիլատելիստական ցուցահանդեսի լոգոտիպը: Բացիկի դիզայնի հեղինակը   Դավիթ Դովլաթյանն է:

Բացիկի մարման արարողությունից հետո Արայիկ Հարությունյանը ծանոթացել է ցուցահանդեսում ներկայացված նամականիշների, ծրարների հավաքածուներին։

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930