Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Մեր ընտանիքը ազգ սիրող ընտանիք է. Արարատ Միրզոյանին ծեծելու մեջ մեղադրվողի հայր

Նոյեմբեր 19,2024 21:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ես ուրիշ ակնկալիք չունեի, որովհետեւ ուղղորդված կարգավիճակում են թե՛ դատախազը, թե՛ դատավորը, թե՛ Արարատ Միրզոյանի ներկայացուցիչը: Նրանք իմ երեխու, իմ հանդեպ գործում են միայն ուղղորդված կարգավիճակում: Պատիժը փորձում են իմ երեխու միջոցով անցկացնել, դատարանն էլ վերեւների ակնկալիքը փորձում է ի կատար ածել: Մեր  հանրությունը պետք է հասկանա, որ այս ամեն ինչը ամեն մեկի հետ կարող է  կատարվել: Ինձնից ու իմ տղուց ոչ մեկ լավը չլինի: Մենք հայր ու տղա ազգն ենք ներկայացրել, ՀՀ-ն ենք ներկայացրել, ՀՀ դրոշն ենք ծածանել: Մենք մեր արարքով այսօրվա դրությամբ, դուրս է գալիս կառավարության հակառակ ենք: Ազգ ներկայացնող անձինք պետք է պատժվեն», -այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով հերթական դատական նիստից հետո լրագրողներին ասաց մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի հայրը՝ Նորայր Ասատրյանը՝ անդրադառնալով որդու կալանքի ժամկետի երկարաձգման վերաբերյալ որոշմանը:

Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել 2020թ. նոյեմբերի 9-10-ի գիշերը, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց կապիտուլյացիոն փաստաթուղթը: Գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանն իրեն մեղավոր չի ճանաչում:

Նորայր Ասատրյանն այսօր դատարանի դահլիճից հեռացվեց նրա համար, որ արձագանքեց մեղադրող դատախազին, որը ներկայացնում էր, որ Ասատրյանն իր եղբոր հետ թշնամական հարաբերություն ունի: Լրագրողների հետ զրույցում Նորայր Ասատրյանը անդրադարձավ նաեւ դրան. «Հենց վատը դա է, այս ժողովրդի մեջ սերմանում են, որ թշնամությունը կարող է ընտանիքի մեջ լինել: Երբ նույն հորից ու մորից ես ծնված, ոնց կարող է  այդպիսի պահ լինել, որ եղբայրը եղբոր դեմ թշնամություն ունենա: Ինձ թվում է, որ ադեկվատ ընտանիքում նման բան չկա:  Ուզում են ներկայացնել, որ ոչ ադեկվատ ընտանիք ենք ու կարող ենք նման բան թույլ տալ: Մեր ընտանիքը ազգ սիրող ընտանիք է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930