Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք քաղաքականապես չկաք: Ցտեսություն». վիճաբանություն ավագանու ընդդիմադիր անդամների միջեւ

Նոյեմբեր 19,2024 20:02

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ձեր ասածները մեկ է՝ ոչ ոք բանի տեղ չի դնում, գործն է, դուք ձեզ արդեն ցույց եք տվել, դրա տակից էլ դուրս չեք գալու: Դուք քաղաքականապես չկաք: Ցտեսություն»,- Երեւանի ավագանու նիստում«Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահե Ավագյանին դիմեց «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը:

Վահե Ավագյանն էլ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանին էր հիշեցրել, որ Հ1-ի եթերից հետո, երեքով՝ ինքը, Արամ Թորոսյանը եւ Մանուկ Սուքիասյանը «ձեռք-ձեռքի սեղմեցինք». «Ինչի՞ ձեր ավագանիներին տեղյակ չեք պահում, թե ով ինչ է ասել, որ այստեղ խեղաթյուրված հարցեր չտան»:

Նա նաեւ հայտարարեց, որ իրենք ոչ թե քաղաքական, այլ տղամարդկային պայմանավորվածություն են ձեռք բերել, «Հանրային ձայնն» էլ պատասխանատու է իր արածների համար: Վահե Ավագյանը կարծում է, որ «Մայր Հայաստանը» սեպտեմբերի 10-ին բերել էր իր նախագիծը՝ անվճար տրանսպորտի մասին, բայց չէր կարողացել կամ չէր ցանկացել նիստին ապահովել իր երկու ավագանիների ներկայությունը, որպեսզի նախագիծն անցնի:

Նիստին ներկա չեն եղել նաեւ մյուս՝ «Ազգային առաջընթաց» խմբակցությունից 9 անդամ: 31 դեմ են քվեարկել «Հանրապետությունն» ու ՔՊ-ն, բայց եթե բացակա պատգամավորները ներկա լինեին՝ ընդդիմադիր երեք խմբակցություններով, իր հաշվարկով, կընդունեին անվճար տրանսպորտի նախագիծը. «Դա արվեց նրա համար, որ տարբեր շոուներով ցույց տաք՝ տեսեք մենք ինչեր ենք անում: Ոչ մի բան էլ չեք անում: Գալիս եք՝ հայտարարում եք՝ քաղաքապետը լեգիտիմ չի. գենպլանը հաստատելու համար լեգիտիմ ա, մյուս նիստերով լեգիտիմ չի՞»:

Այս անգամ վիճաբանություն սկսվեց ավագանու՝ ընդդիմադիր անդամների միջեւ:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Սեպտեմբերի 10-ի նիստի մասով մեղադրանքներին էլ Արամ Թորոսյանը հակադարձեց՝ «Եթե մենք բոլորս գայինք, դուք հաստատ կգնայիք»: Ու հավելեց, որ Գրիգոր Երիցյանին մանդատից զրկելու հարցը առաջ բերվեց՝ հատուկ հակազդեցություն առաջացնելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930