«Այդ մասին նաեւ ԿԳՄՍ նախարարություն տեղեկություն է ներկայացվել, դիմել ենք իրավապահ մարմիններին »,-լրագրողի հարցին ի պատասխան` ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Երվանդ Քոչարի որդու այն հայտարարությանը, թե թանգարանից անհետացել են Քոչարի 7 ստեղծագործություններ:
«Ես տեղյակ եմ, որ քրեական գործ է հարուցված, հուսով եմ՝ քննությունը պատշաճ կընթանա, եւ բոլորս կկարողանանք այդ հարցերի պատասխանները հնարավորինս արագ եւ ամբողջական ունենալ: Մենք տեղեկացվել ենք իրենց կողմից, ինքներս ունենք մոնիթորինգի մեխանիզմ, որով փորձում ենք պարբերաբար գույքագրել եւ հասկանալ մեր թանգարաններում պահվող նմուշների եւ դրանց հետ կապված իրավիճակը: Այս ահազանգը հնչել է հիմնադրամի կողմից, եւ մենք դրան պատշաճ ընթացք ենք տվել՝ ներկայացնելով իրավապահներին: Կարծեմ՝ հիմնադրամն էլ է դիմել իրավապահներին»,-հավելեց Ժաննա Անդրեասյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ