Լրահոս
Օրվա լրահոսը

Հասկանում եմ մեր մարզիկների ցանկությունը, բայց ընթացակարգերն ավելի կարեւոր են. Ժաննա Անդրեասյանը՝ զինվորականների ըմբշամարտի առաջնությանը՝ չեմպիոնների չմասնակցելու մասին

Նոյեմբեր 19,2024 18:00

«Կան հստակ ընթացակարգեր եւ կանոններ, ու մեր թիմերը կազմված են կանոնների ու կարգերի խստիվ պահպանմամբ, դա է պատճառը, որ ձեր թվարկած ըմբիշները ներառված չեն Հայաստանի հավաքականի կազմում: Վերջին հաշվով, սրանք զինված ուժերի ֆիզիկական կարողությունների ցուցադրման եւ դրանց բարելավմանն ուղղված առաջնություններ են, ու կարծում եմ պետք է ճիշտ ծառայեն այդ նպատակին»,-լրագրողի հարցին ի պատասխան՝ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20-22-ը անցկացվելիք Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը, որին առանց պատշաճ բացատրության արգելվել է մասնակցել ժամկետային զինծառայության մեջ գտնվող մեր չեմպիոններին:

Նախարարն ասաց, որ որեւէ միտում չկա, ուղղակի պահպանել են կանոնակարգի բոլոր կետերը:

Ինչ վերաբերվում է մեր մարզիկների հայտնած մտահոգությանը, այս մասին էլ նշեց. «Քանի որ անմիջական հաղորդակցության գործընթացը ԿԳՄՍ նախարարությունը չի իրականացրել, այլ Պաշտպանության նախարարության գործընկերները, մանրամասներ չեմ կարող հայտնել: Իհարկե, ես հասկանում եմ մեր մարզիկների ցանկությունը, որ ուզում են ամեն կերպ աջակցել եւ մասնակցել այն բոլոր մրցաշարերին, որոնք Հայաստանի ներկայություն են պահանջում: Դա շատ գնահատելի է, բայց ընթացակարգերն ավելի կարեւոր են: Մենք պետք է ապահովենք միջազգային չափանիշներին համապատասխան առաջնության կազմակերպումը մեր երկրում եւ դա անելու ենք»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930