Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Գալստյան. «Հաստատ ֆինանսական ոլորտներում էլ կլինեն պաշտոնանկություններ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա հերթական մեղավորներին նշանակել՝ իբր ինքը տեղյակ չէր եւ երբ տեղեկացավ, ազատեց աշխատանքից»

Նոյեմբեր 19,2024 19:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախի «Արդարություն» կուսակցությունից Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը «Հայելի» ակումբում պատասխանելով հարցին, թե ի՞նչ կասի այն մասին, որ երկուշաբթի օրվա լուսաբացը բարի չէր ՔՊ-ական մի քանի հայտնի պաշտոնյաների համար եւ ըստ տարածվող լուրերի, ոմանք էլ հերթի մեջ են, ասաց. «Ճիշտն ասած, մեր համար էլ տարուց ավելի է, որ առավոտները լավ չեն բացվում: Բայց հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ պոպուլիստական շոուներ կազմակերպելով, պիտի ասեմ, որ շոուն ուղղակի շարունակվում է: Կարելի է ասել, որ այս պաշտոնանկություններով Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի մեկնարկն է տրվում: Պաշտոնանկություններ էլի կլինեն, այն էլ ֆինանսական ոլորտից՝ հաշվի առնելով ժողովրդի մեջ կուտակված դժգոհությունը, սոցիալական բեռի ծանրացումը, տրանսպորտի թանկացումը: Հաստատ այս ոլորտներում էլ կլինեն պաշտոնանկություններ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հասարակության հետ շփվելուց կարողանա հերթական մեղավորներին նշանակել՝ իբր ինքը տեղյակ չէր եւ երբ տեղեկացավ, ազատեց աշխատանքից, թե տեսեք՝ սրանից հետո ինչ է լինելու:

2021 թվականին քարոզարշավի ժամանակ ի՞նչ էր ասում: Ասում էր՝ թավշյա մանդատը չաշխատեց, ինձ պողպատե մանդատ տվեք: Մուրճով քարոզարշավ էր անում ու մեծ հաշվով ստացավ: Բայց տեսանք, որ հանցագործությունների քանակը կրկնապատկվել է, մեր արտաքին պարտքը կրկնապատկվել է, սոցիալական վիճակը կրկնակի անգամ դժվարացել է, թանկացումներ են: Ժողովուրդը օրվա հացը հայթայթելու խնդիր ունի, իսկ ՔՊ-ական շարասյունը, որ եկամուտ չունենալով եկել է իշխանության, իր ունեցվածքը երկրաչափական պրոգրեսիայով աճում է, շքեղությունների վրա ինչ գումարներ է ծախսում:

Այսօր խոսելով թալանից՝ նրանք վառ օրինակ են ցուցադրում մեր ժողովրդին, թե ինչպես պետք է թալանել: Այնպես որ, այս ազատումները հանրությանը հերթական անգամ մոլորեցնելու, հերթական անգամ մեղավորներ նշանակելու քայլեր են: Բայց ինչպես ժողովուրդն է ասում, ձուկը գլխից է հոտում: Ու մինչեւ այդ գլուխը չփոխվի, մնացած բոլոր փոփոխություններում որեւէ էական փոփոխություն չի լինելու թե ինստիտուցիոնալ, թե անձնական մակարդակով: այդ բոլոր մարդիկ կատարում էին Նիկոլ Փաշինյանի հրահանգները: Նոր նշանակումներում կարո՞ղ է լինել այնպիսի մեկը, որը չկատարի հրահանգները: Ես դա ֆանտաստիկայի ժանրից եմ համարում, քանի որ Նիկոլ Փաշինյանը ընդհուպ հրապարակայնորեն է ասել, որ Հայաստանում դատավոր չկա, որ իր հրահանգը չկատարի: Էլ չեմ ասում հայեցողական պաշտոնների մասին, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պաշտոնի նշանակված մարդը չկատարի նրա հրահանգները»:

Դավիթ Գալստյանը անցյալում տեղի ունեցածը հաշվի առնելով, չբացառեց, որ պաշտոնանկ արված այդ մարդիկ, կարող են հայտնվել այլ պաշտոններում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930