Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանը․ հանդիպման հիմնական թեմաներից էին Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները

Նոյեմբեր 19,2024 17:27

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նոյեմբերի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանը, որի կազմում էին ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ֆինանսների պրակտիկայի, մրցունակության և ներդրումերի բաժնի ղեկավար Սեսիլ Նիանգը և մասնավոր հատվածի ավագ մասնագետ Տուգբա Գուրքանլարին։

Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանը և Էդգար Զաքարյանը։

Հանդիպման հիմնական թեմաներն էին Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարներն ու մասնավոր հատվածի մրցունակության բարձրացումը։ Քննարկվել են համագործակցության առաջնահերթ ուղղությունները, այդ թվում՝ ձեռնարկատիրության ռազմավարության ու ՓՄՁ-ների զարգացման խթանումը և նորարարությունների արդյունավետ կիրառումը։

Նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա իրավիճակը, զարգացման հիմնական ուղղություններն ու կառավարության քայլերը՝ ուղղված մասնավոր հատվածի ընդլայնմանը և արտահանման ռազմավարության մշակմանը։

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930